ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի հետ իր ներդրումների փորձով է կիսվում Լեհաստանը

Ներդրումները խիստ կարևոր ոլորտ են ցանկացած երկրի տնտեսության համար, ընդ որում դրանք բավականին մեծ մրցակցային դաշտ են ենթադրում: Այս դաշտում առավելություն ունենալու համար նախ երկիրը պետք է ճանաչելի լինի, երկրորդ՝ ներդրումների համար նպաստավոր պայմաններ պետք է ստեղծվեն պետության կողմից: Ցանկացած ներդրող, հատկապես օտարերկրյա, պետք է նպաստավոր հող տեսնի ներդրումների համար, որպեսզի շահագրգռված լինի իր ֆինանսական հոսքերն ուղղել տվյալ երկիր և տվյալ բնագավառ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարությունը, մեր երկրում ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, շուկայական ենթակառուցվածքների զարգացմանը՝ նպաստելով տնտեսության զարգացմանը:

Հայաստանը քայլեր է ձեռնարկում ընդլայնելու ներդրումների իր սահմաններն ու ծավալները: Վերջերս  Հայաստան է ժամանել լեհ մասնագետների մի խումբ, որի նպատակն է ծանոթանալ տեղի ներդրումային դաշտին, այնուհետև առաջարկություններ ներկայացնել ՀՀ գերատեսչություններին և ԵՄ հայաստանյան պատվիրակությանը (աղբյուրը՝artsakhpress.am): Ներդրումների այս խնդրով պատահական չէ, որ զբաղվում են լեհ գործընկերները: Լեհ մասնագետները ընտրված են, քանի որ Լեհաստանը ունի ներդրումների փայլուն փորձ, և որի նպատակն է սեփական փորձի փոխանցումը ՀՀ-ին: Լեհաստանը ցույց է տվել իր փորձով, որ երկրի տնտեսությունը դարձել է Եվրոպայում ամենաարագ զարգացողը: Լեհաստանի տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների գործակալության փոխտնօրեն Աննա Պոլակ-Կոչինսկայան հայտարարում է, որ իր երկիրը չենթարկվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի ցնցումներին՝ շնորհիվ երկրում առկա կայուն ներդրումային  դաշտի: Գաղտնիքը հետևյալն է.  ի տարբերություն մյուս երկրների՝ ներդրումներից ձեռք բերված միջոցները չեն վերադարձել ներդրողի երկիր, այլ մնացել են Լեհաստանում և վերաներդրվել: Սա է հանդիսանում ներդրման գլխավոր բանաձևը, որ Հայաստանը պետք է որդեգրի՝ որպես լավագույն փորձ: Սկայն այս ամենին հասնելու համար Աննա Պոլակ-Կոչինսկայան խորհուրդ է տալիս նախ երկիրը ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը և վստահություն ներշնչել ցանկացած ներդրողի:

Լեհաստանն իր փորձը կիսում է Հայաստանի հետ: Այն բանից հետո, երբ Լեհաստանը հայտնեց ԵՄ-ին ինտեգրվելու իր պատրաստակամության մասին, ֆինանսական հոսքերն ուղղվեցին դեպի այդ երկիր: Այդ ընթացքում երկիրը ջանք չի խնայել ինտեգրվելու ազատ տնտեսական գոտիների: Պետք է նշել, որ ազատ տնտեսական գոտիները անձանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի հնարավորություն են տալիս: Ազատ շուկան միջազգային շուկաների քաղաքկանություն է, որտեղ պետությունը չի վերահսկում արտահանումն ու ներմուծումը: Սրա վառ օրինակ է Եվրոպական տնտեսական գոտին, որն իր գործունեությունը ծավալում է Եվրոպական Ազատ Շուկայի Ասոցիացիայի միջոցով, վերջինիս մեջ մտնում են ԵՄ 28 երկրները, Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը և Նորվեգիան: Հայաստանի համար Ազատ տնտեսական գոտու օրնակ է ԵԱՏՄ-ն:

Լեհաստանը հնարավորություն է ընձեռել ներդրողներին օգտվել տարբեր առավելություններից, իսկ ԵՄ-ին անդամակցելուց հետո տարբեր ենթակառուցվածքներում գրանցվեցին մեծ քանակությամբ միջոցների ներհոսքեր ու ներդրումներ: Մասնագետը որպես լավագույն օրինակ է բերում  ճանապարհային ցանցի բարեկարգումը, որտեղ մեծ ներդրումներ են կատարվել:

Լեհաստանի տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների գործակալությունն իր երկրի ներդրումային ոլորտների մասին ինֆորմացիա է հաղորդում օտարերկրյա ներդրողներին, ինչպես նաև ուղղորդում է նրանց` ըստ շուկայի պահանջների: Ելնելով սեփական փորձից՝ լեհ փորձագետը նշում է, թե կարևոր է մշտապես կապ պահպանել ներդրողների հետ, հանդիպումներ ունենալ, պարզել խնդիրները: Սրանք քայլեր են, որոնք օգնում են դիմակայել մրցակցությանը:

Հայաստանը դիմել է Եվրահանձնաժողովին ներդրումների խթանման գործակալություն ստեղծելու առաջարկով: Հայտարարված մրցույթին կմասնակցի նաև Լեհական տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների գործակալությունը, որն արդեն Հայաստանում է` ուսումնասիրելու շուկան և փոխանցելու իր փորձը: Ծրագիրը կշարունակվի 18 ամիս: Երբ ընտրվի հաղթող կազմկերպությունը, այն կներկայացնի իր մեթոդներն ու փորձը:

Չնայած, որ լեհական կազմակերպությունը փորձում է կիսվել իր անցած ճանապարհով, սակայն կան տարբերություններ երկու երկրների շուկաների միջև: Նախ շուկայի ծավալները խիստ տարբեր են: Լեհաստանում արտադրված ապրանքի 50 տոկոսից ավելին սպառվում է ներքին շուկայի կողմից և մի մասն է միայն արտահանվում հենց ներդրողի կողմից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր շուկան փոքր է, մենք հիմնականում պետք է աշխատենք արտահանման ուղղությամբ:

Որպես հաջորդ քայլ, ըստ լեհ խորհրդատուի, պետք է ընտրենք ճիշտ ապրանքների տեսականի: Օրինակ՝ ինչպես Լեհաստանի խնձորը ճանաչում է ստացել անգամ Միացյալ Արաբական Էմիրություններում, այնպես էլ Հայաստանը պետք է ընտրի իր կողմից էժան և որակով արտադրվող ցանկացած տեսակի որևէ ապրանք աշխարհում ճանաչում ձեռք բերելու համար: Այդպիսիք շատ են` սկսած ծիրանից մինչև հայկական կոնյակ, որը կարող է հասնել առավել  մեծ ճանաչման: Միաժամանակ Հայաստանն ունի շատ ավելի գրավիչ առաջարկ ներդրողների համար, որը զբոսաշրջության ոլորտն է: Այս ոլորտի զարգացման համար կա բավական մեծ պոտենցիալ, սակայն թե′ փորձի տեսանկյունից և թե′ ֆինանսական հոսքերի առումով այն զարգացնելու նպատակով ներդրումների կարիքը մեծ է: Զբոսաշրջության ոլորտում ներդրումներից ստացված շահույթը առավել քան երկկողմանի է, թե′ Հայաստանի և ներդրող կազմկերպության համար, թե′ զբոսաշրջիկի:

Երրորդ կարևոր կետը ներդրումների համատեքստում Հայաստանի դերակատարությունը կարող է լինել ԵՄ–ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) տնտեսական հարաբերություններում, որտեղ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին կարող է դիտվել որպես առավելություն մեր տնտեսության համար: Մեր երկիրը կարող է իր ճիշտ տեղը գտնել այս խաչմերուկում: Հայաստանը պետք է գտնի այնպիսի ապրանքների կամ ծառայություների տեսակներ, որոնց կարիքն ունի ԵՄ և որոնք կարող են առաջարկվել ԵԱՏՄ-ի կողմից և հակառակը՝ հանդես գալով երկու միությունների միջև որպես արտահանող և ներմուծող: ԵՄ առանձին երկրների հետ Հայաստանն ունի բարեկամական հարաբերություններ, օրինակ` Ֆրանսիան, Բելգիան, Լեհաստանը, որոնք պատրաստ են տնտեսապես աջակցել և ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում:

Սակայն առաջին հերթին ցանկացած ներդրման պարագայում Հայաստանը պետք է հող պատրաստի դրանց համար, այս շարքին են պատկանում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, հարկային և մաքսային դաշտերի առավելագույն արդյունավետ կառավրումը և արտոնությունների տրամադրումը ներդրողներին, տարբեր տնտեսական ցուցանիշների գծով վարկանիշերի բարձրացումը և այլն:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: