ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստացած է Թուրքիայում մամուլի ազատության խնդրով

Միացյալ Նահանգների վարչակազմը հայտարարել է, որ կիսում է ԱՄՆ օրենսդիրների անհանգստությունը Թուրքիայում վատթարացող մամուլի ազատության շուրջ՝ կոչ անելով Անկարային հասնել իր ժողովրդավարական իդեալներին և այս կերպ պատասխանել այն վիճահարույց նամակին, որն իսկական փոթորիկ է առաջացրել թուրքական քաղաքական շրջանակներում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի 74 օրենսդիրներ նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ կոչ անելով անհանգստություն հայտնել Թուրքիայում «ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն անարգելու» կապակցությամբ: Նրանք կոչ են արել Քերիին հանդես գալ մամուլի ազատության ոտնահարումների դեմ ՆԱՏՕ-ի միակ մուսուլմանական դաշնակցի երկրում, որն ակտիվացրել է ճնշումներն այլախոհության նկատմամբ, գրում է Today’s Zaman-ը: Այս նամակը Թուրքիային վերաբերող առաջին փաստաթուղթն է, որի տակ այսքան շատ սենատորներ են ստորագրել: Սենատորնեը հիշեցրել են Քերիին այն կոռուպցիոն մեղադրանքների մասին, որոնք առաջադրվել են թուրք մի շարք նախարարների, իշխանամետ գործարարների և անգամ Էրդողանի որդու նկատմամբ:

«Մենք կիսում ենք մտահոգություններն այն գործողությունների կապակցությամբ, որոնք թուլացնում են ԶԼՄ-ների բազմազանությունն ու անկախությունը, և մենք արտահայտել ենք այս մտահոգությունները թուրք պաշտոնյաների հետ անձնական հանդիպումների, հրապարակային հայտարարությունների և մարդու իրավունքների շուրջ մեր ամենամյա զեկույցների միջոցով», - գրել է ԱՄՆ պետքարտուղարի օրենսդրական գործերով օգնական  Ջուլիա Ֆրիֆիլդը Ջոն Քերիի անունից Ներկայացուցիչների պալատին ուղղված նամակում:

Ֆրիֆիլդն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակը դեկտեմբերի 14-ին Թուրքիայում իրականացված ձերբակալությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ և ընդգծել «մամուլի ազատության և դատական համակարգի անկախության կարևորությունը՝ որպես յուրաքանչյուր առողջ ժողովրդավարության առանցքային տարրեր»՝ կոչ անելով թուրքական իշխանություններին իրենց գործողություններում չխախտել այս հիմնարար արժեքները:

Ամերիկյան օրենսդիրների նամակից մի քանի շաբաթ առաջ Ներկայացուցիչների պալատի 90 անդամներ ևս կոչ էին արել Քերիին իր ձայնը բարձրացնել Թուրքիայի մամուլի ազատությանն աջակցելու համար: Այս նամակը քննադատության զանգվածային ալիք բարձրացրեց թուրք քաղաքական գործիչների և իշխանամետ ԶԼՄ-ների շրջանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն անգամ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին «վարձկաններ» անվանեց, իշխանամետ մամուլը գրեց, որ նամակը ստորագրած սենատորները կաշառվել են: ԱՄՆ օրենսդիրներից ոմանք հրապարակավ հերքեցին այս մեղադրանքները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: