ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 79-րդն է

stockholmcf.org

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders- RSF) կազմակերպության հրապարակած մամուլի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը դիրքերը զիջել է 5 հորիզոնականով՝ 180 երկրի շարքում նախորդ տարվա 74-ի փոխարեն հայտնվելով 79-րդ հորիզոնականում, հայտնում է PanArmenian-ը:

Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ում տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, իսկ հետաքննական լրագրությունը զարգանում է առցանց լրատվականներում:

Նաև նշվում է, որ հեռարձակվող ԶԼՄ-ներում բազմակարծության ապահովման հետ կապված խնդիրներ կան:

Զեկույցում նշվում է, որ ոստիկանության կողմից լրագրողների հանդեպ բռնության գործադրման դեպքերը շարունակվում են և «անպատիժ են մնում»:

Հարևան երկրներից ցանկում լավագույնը Վրաստանի արդյունքն է՝ 64-րդ հորիզոնական, իսկ Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխանաբար, 162-րդ, 155-րդ и 165-րդ տեղերում են:

Առաջին տեղում Նորվեգիան է, 2-րդում՝ Շվեդիան, 3-րդը Ֆինլանդիան է: Վարկանշային աղյուսակը եզրափակում են  Սիրիան, Թուրքմենստանը, Էրիթրեան ու ԿԺԴՀ-ն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: