ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ում Հայաստանին անհրաժեշտ է սեփական ռազմավարություն (փորձագետ)

 

 

Մարատ Շիբուտով


Տնտեսագետ, Ղազախստանում Մերձսահմանային համագործակցության ասոցիացիայի անդամ 

 

 

- Ըստ Ձեզ՝ ԵԱՏՄ անդամակցությունն ի՞նչ հնարավորություններ է ստեղծել Հայաստանի համար, և ի՞նչ խնդիրեր դեռ պետք է լուծել միությունում մասնակցության արդյունավետության բարձրացման համար:

Առաջին հերթին Հայաստանը պետք է ընտրի, թե ինչպես է հանդես գալու ԵԱՏՄ-ում՝ հատկապես հաշվի առնելով ընդհանուր սահմանների բացակայությունը մյուս անդամների հետ և լոգիստիկայի հաստատման անհրաժեշտությունը: Նախ պետք է ընտրել այն ոլորտները, որոնք թույլ են տալիս շատ արագ զարգանալ: Իմ կարծիքով դա առաջին հերթին գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունն (պատմական և բուժիչ) են: Հետո արդեն պետք է մտածել նաև օտարերկրացիների համար ներդրումային անշարժ գույքի զարգացման հնարավորությունների մասին: Դա զբոսաշրջության զարգացումից հետո հաջորդ փուլն է:

Գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը հնարավորություն կտան լուծելու այն խնդիրները, որոնք ունեն Ղազախստանը, Ռուսաստանը և Բելառուսը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ոլորտների վրա, որոնք այս երկրները չեն կարող ծածկել իրենց ուժերով:

Նաև անհրաժեշտ է փորձել երկաթուղային հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի և Ղազախստանի հետ: Լավագույն տարբերակը դեպի Իրան ճանապարհի օգտագործումն է: Պետք է կառուցել անհրաժեշտ հատվածը և Իրանից Թուրքմենստանով կարելի է հասնել Ղազախստան, այնուհետև նաև՝ Ռուսաստանի ասիական մաս: Իսկ Աստրախանով հնարավոր է հասնել արդեն եվրոպական մասին: Վրաստանով երկաթուղու անցնելու հավանականությունը ես շատ ցածր եմ գնահատում:

-    ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի և Ղազախստանի երկկողմ հարաբերությունների համար ի՞նչ հնարավորություններ են ստեղծվում:

Հայաստանը կարող է հանդես գալ որպես հանգստավայր, ինչպես նաև` որպես Ղազախստանի արևմտյան շրջանի համար ապրանքների մատակարար: Այժմ այնտեղ շատ ապրանքներ են ներկրվում Ադրբեջանից: Ավելի ցածր գների հաշվին կարելի է աշխատել այդ ուղղությամբ: Դուք կարող ենք նաև ապրանքներ հասցնել Իրանի ցանկացած կասպյան նավահանգիստ, որտեղից արդեն լաստանավով կհասցվի Ակտաու:

Կարելի է զարգացնել զբոսաշրջությունը, եթե աշխատեք խոշոր կորպորատիվ պատվիրատուների հետ: Խոշոր նավթային կազմակերպությունները հազարավոր մարդկանց ուղարկում են տարբեր հանգստավայրեր: Դուք կարող եք խոշոր գործարքներ կնքել և ներգրավել նրանց ողջ անձնակազմին:

-Իսկ ըստ Ձեզ՝ ԵԱՏՄ ո՞ր հնարավորություններն են Հայաստանի ներքին զարգացման համար խթաններ ստեղծում:

Նախ և առաջ հնարավորություն կա միանալու Եվրասիական զարգացման բանկին: Այնուհետև, իհարկե հնարավություն կա Ռուսաստանից վարկեր ստանալու: Մեզ մոտ՝ Ղազախստանում, անցյալ տարի օրենք է ընդունվել զարգացման միջազգային օգնության մասին: Համապատասխանաբար, այն նախատեսում է նաև այլ երկրներին օգնության տրամադրում:

Ցանկացած խնդրի լուծման համար Հայաստանին պետք է օգնություն խնդրել: Սկզբում պետք է ներկայանալ օրինակ` «մենք ուզում ենք դառնալ արևմտյան Ղազախստանի բնակչության համար հիմնական զբոսաշրջային ուղղությունը», և դրա համար Ղազախստանից զարգացման օգնություն խնդրել: Պետք է մանրամասն մշակել ծրագիր, և այն առաջարկել նախագահների մակարդակով: Չեմ կարծում, որ այդքան մեծ գումարներ են պետք երթուղին ամբողջությամբ մշակելու և դրանով պատվիրատուների մոտ գնալու համար:

Զարգացման օգնությունը կարող է տրամադրվել նաև մի շարք հայկական ապրանքներ առաջ տանելու համար, որոնք շատ չեն մրցակցում ղազախականի հետ, ինչպիսիք են նուռը, թուզը, այսինքն՝ այն, ինչ մեզ մոտ չի արտադրվում: Անհրաժեշտ է այնպես անել, որ այդ ապրանքները կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի համար շահութաբեր լինեն և երկարաժամկետ հեռանկարում՝ ձեռնտու Ղազախստանի համար: Այդ դեպքում հնարավոր կլինի որոշակի դոտացիա ստանալ, նույնիսկ՝ անվերադարձ:

Այս ամենը պետք է անել արագ, օրինակ՝ մինչև տարվա կես: Ղազախստանում ընտություններից հետո անհրաժեշտ է անհապաղ հանդես գալ այս առաջարկությամբ: Հիմա գործերը շատ արագ են արվում:

- Որո՞նք են ԵԱՏՄ օրակարգի հիմնական հարցերը, ի՞նչ խնդիրներ է պետք լուծել առաջիկայում:

Միության ամենամեծ խնդիրն այժմ Մաքսային օրենսգիրքն է: ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի մշակմանը պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերել, այլապես այն կընդունվի` առանց հաշվի առնելու Հայաստանի առանձնահատկությունները, և դուք բազմաթիվ խնդիրների կբախվեք:

Դրանով պետք է զբաղվել հիմա և յուրաքանչյուր բանագավառում ներգրավել մարդկանց, ովքեր զբաղվում են դրանով: Այլապես շատ լուրջ խնդիրներ կառաջանան: Ռուսաստանը և Ղազախստանը դրա միջով անցել են, և չէինք ուզենա, որ դուք էլ անցնեք:

- Ի՞նչ զարգացումներ եք տեսնում այլ միությունների և գործընկերների հետ ԵԱՏՄ արտաքին հարաբերություններում: Հնարավո՞ր եք համարում ԵՄ հետ համագործակցությունը: 

Ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Դրա մասին խոսում են նաև ԵՄ փորձագետները: ԵՄ խնդիրները Ռուսաստանի հետ գտնվում են փոքր-ինչ այլ հարթությունում, քան ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերությունները: Եվրոպացիները հասկանում են, որ ինտեգրացիոն միությունն ուրիշ է:

Բացի այդ, կան չինացիները: Այժմ նրանց հետ բանակցությունները գտնվում են ինֆորմացիայի, փաստաթղթերի և այլ նյութերի փոխանակման փուլում, սակայն ապագայում հնարավոր է, որ դա բերի ինչ-որ ավելի մեծ բանի: Կան ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ նաև այլ երկրների հետ, ինչպես օրինակ՝ Վիետնամի, Իսրայելի և այլն:

Միությունը գործում է ընդամենը երեք ամիս և  նրանից մեծ արդյունքներ սպասել դեռևս չարժե: Ցանկացած դեպքում Հայասատանին անհրաժեշտ է սեփական ռազմավարություն: Եթե դուք չլուծեք ձեր խնդիրները, ձեր խնդիրները կլուծի ուրիշը, և դա հնարավոր է ձեզ դուր չգա:  

                                                                                    Զրույցը վարեց Աննա Կարապետյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: