ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ և ԵՄ միջև ազատ առևտրի գոտու նախագիծը մտահոգում է եվրոպացիներին

Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները  սկսվել են դեռևս 2013 թվականից: Գոտին կոչվում է Տրանսատլանտյան շուկա և ներդրումային գործընկերություն (TTIP): Ազատ առևտրի գոտին ենթադրում է երկու շուկաների միջև մաքսային վճարների վերացում և ներդրումների փոխակտիվացում: Այս ամենը  ԵՄ ձեռնարկությունների համար հեշտացնում է իրենց ապրանքներն ու ծառայությունները ԱՄՆ տարածք արտահանելը և հակառակը: Նման առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են, սակայն որոշ եվրոպացի գործիչներ բավականին քննադատական մոտեցում ունեն այս հարցի հետ կապված:

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գամբրիելը գտնում է, որ Եվրոպան այս համագործակցության մեջ կշահի այն առումով, որ 20-30 տարիների ընթացքում միջազգային շուկայում կլինի որակի թելադրողը, սակայն, ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա այս հարցում լուրջ հեռանկարներ չի տեսնում: Ըստ նրա՝ Եվրոպական կազմակերպությունների համար համատեղ շուկան նաև շահավետ է, քանի որ ձեռնարկությունները կունենան կրկնակի սերտիֆիկացում: Մյուս կողմից ԵՄ-ն ստպված է մի շարք հարցերում համաձայնության գալ գործըներ ԱՄՆ-ի հետ:

Խնդրի հետ կապված՝ մի շարք փորձագետներ ունեն մտավախություն, որ անբարենպաստ պայմաններ կստեղծվեն միայն աշխատավարձով եկամուտ ապահովող աշխատողների և սպառողների համար, ինչպես նաև կբարդանա շրջակա միջավայրի պահպանման ստանդարտների հարցը: Փորձը ցույց է տվել, որ եվրոպացի գյուղատնտեսները բացասական են արձագանքում մաքսային պարտականությունների փոփոխություններին: Կան վախեր, որ Ամերիկան իր գենետիկորեն մոդիֆիկացված և համեմատաբար էժան սննդով կողողի եվրոպական շուկան:

Եվրոպան, անշուշտ, գիտակցում է հնարավոր կորուստների չափը և ապրանքների որակի վատացման վտանգը, որի դեմ մշտապես պայքարել է: Այս պահին ԵՄ-ն գտնվում է ավելի բարենպաստ դիրքում՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, քանի որ վերջերս Եվրոպական կենտրոնական բանկի վարած ընդլայնող քաղաքականության հետևանքով եվրոն էժանանում է դոլարի նկատմամբ: Սա նշանակում է, որ ցանկացած ամերիկացի ներդրողի համար ավելի բարենպաստ է եվրոպական շուկան, քան ամերիկյանը: Քանի դեռ ԵԿԲ վարում է ընդլայնող քաղաքականություն, որը կշարունակվի մինչև 2016 թ-ի վերջ, եվրոպական շուկան ավելի գրավիչ կլինի ցանկացած սպառողի համար, հետևաբար այն առավելություն ունի նաև ներկայիս ամերկյան շուկայի նկատմամբ: Այս ամենից ելնելով, չի բացառվում, որ Եվրոպան հնարավորինս դանդաղեցնի TTIP-ի կյանքի կոչումը, որից ավելի շատ շահելու է ոչ թե ԵՄ-ն, այլ Միացյալ Նահանգաները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: