ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիլեն Խաչատրյան. Հայաստանը` որպես ԵԱՏՄ անդամ, վաղ թե ուշ մասնակցելու է AIIB-ի ծրագրերին

«Արմեդիա» ՏՎԳ արդեն անդրադարձել է  Ասիական ենթակառուցվածքների ներդրումների բանկի հիմնադիրների կազմի ընդլայնմանը:  Չինաստանի ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հիմնադիր անդամների թիվը հասել է 46-ի։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ևս 52 երկիր հայտ է ներկայացրել բանկին հիմնադիրի իրավունքներով անդամակցության համար։ Անդամակցությունից հրաժարվել են ԱՄՆ-ն և Ճապոնիան։ 

Այսօր արդեն բանկը զագացման նոր փուլում է և տրամաբանական է բանկին՝ Հայաստանի անդամակցության հնարավորությունը: Հարցի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:

՞նչ եք կարծում, Հայաստանը կարո՞ղ է դառնալ բանկի համահիմնադիր անդամ:

-Բանկին անդամակցության հավակնորդ երկրների շարքում չգիտեմ՝ Հայաստանը կա, թե ոչ: Այնուամենայնիվ, բանկը հանդիսանում է հակակշիռ: Դիտարկվում է հետևյալ հանգամանքը, որ նույն Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն շատ ավելի թերագնահատում են Չինաստանի, Ռուսաստանի ֆունկցիաները, ուստի որպես հակակշիռ որոշվեց 2014-ի ընթացքում ձևավորել այդ բանկը: Սկզբում բանկի կապիտալիզացիան մոտ 50 մլրդ-ի շրջանակում էր, այժմ այն հասել է 100 մլրդ-ի: Բանկը պետք է ֆինանսավորի ենթակառուցվածքային ծրագրեր:

Եթե բանկը համագործակցելու է ՌԴ-ի հետ, մենք ևս՝ որպես ԵԱՏՄ անդամակցող երկիր, բնականաբար, վաղ թե ուշ մասնակցելու ենք այդ ծրագրերին: Սակայն պետք է նշել, որ ԱՄՀ-ն ամեն ինչ կանի իր դիրքերը չթուլացնելու համար: Գիտենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը մեզ շատ վարկեր է տրամադրել, ենթադրվում է, որ հետագայում ԱՀՄ-ից վարկեր ստանալու նախապայմանները վերանայվելու են: Կոպիտ ասած՝ ԱՄՀ-ն իր ձևով պատժամիջոցներ կկիրառի այն երկրների նկատմամբ, որոնք կփորձեն համագործակցել այդ բանկի հետ: Ասիական տարածաշրջանի համար նման բանկի անհրաժեշտությունը բավական մեծ է ու կարևոր: Ֆունկցիոնալ իմաստով այն կարող է լուրջ դեր ունենալ տարածաշրջանում, հատկապես, որ դա տեղի է ունենում Չինաստանի նման հզոր հովանավորի ներքո:

Հայաստանի անդամակցության դեպքում պետք է հաշվի առնվի կորուստները ԱՄՀ-ի հետ համագործակցության կրճատման համատեքստում:

-Հնարավոր չէ՞ արդյոք, որ Ասիական ենթակառուցվածնքերի ներդրումների բանկի հետ համագործակցությունը յուրօրինակ մրցակցային դաշտ ստեղծի ԱՄՀ-ից առավել էժան ու լավ նախապայմաններով վարկեր ձեռք բերելու իմաստով:

-Հնարավոր է ԱՄՀ նման քաղաքականություն վարի, սակայն այս առումով մենք ականատես ենք լինելու Ռուսաստանի կողմից ճնշումների:

 

Ի դեպ, նշենք, որ AIIB-ին անդամակցության հետ կապված` Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մասին տեղեկանալու համար դիմել էինք նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղից մեզ պատասխանեցին. «Կաշխատենք այդ ուղղությամբ, շնորհակալ ենք համագործակցության համար»:

Ասիական ենթակառուցվածնքերի ներդրումների բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի ձևավորումը նախաձեռնել է Չինաստանը: Բանկի նպատակն է Ասիական-Խաղաղօվկիանոսյան համագործակցության խթանումը, ինչպես նաև Ասիայի ենթակառուցվածքային ծրագրերի ֆինասնավորումը:

Բանկի հիմնադրման մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել դեռևս 2013 թ.-ից: Չինաստանը հիասթափված էր զարգացման ցածր տեմպերից և խնդիրների առկայությունից այնպիսի միջազգային ֆինանսական կառույցներում, ինչպիսիք են ԱՄՀ, ՀԲ և Ասիական զարգացման բանկը: Բացի, այդ, առաջին հերթին հաշվի էր առնվում, որ այդ կառույցները գործում են ԱՄՆ, Ճապոնիայի և Եվրոպայի հետաքրքրությունների ներքո:

2014 թ. հոկտեմբերի 24-ին 21 երկրների կողմից  (Չինաստան, Հնդկաստան, Մալազիա, Սինգապուր, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Պակիստան,Բանգլադեշ, Բրունեյ, Կամբոջա, Ղազախստան, Քուվեյթ, Լաոս, Մյանմա, Մոնղոլիա, Նեպալ, Օման, Քաթար, Շրի-Լանկա, Ուզբեկստան, Վիետնամ) Պեկինում համաձայնագիր ստորագրվեց բանկի հիմնադրման մասին:

 

  հեղինակ՝ Լիլիա Ամիրխանյան

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: