ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 671,81 դրամ ԱՐԾԱԹ - 263,87 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 655,42 դրամ

Եվրոպացի դիտորդներ. Արցախն ավելի ժողովրդավարական չափանիշներով է ապրում, քան Ադրբեջանը

Մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը հայտարարել է, որ Արցախի ընտրությունները կատարյալ էին և համապատասխանում էին միջազգային բոլոր չափանիշներին:  

Ընտրությունների անցկացման վերաբերյալ Ֆրանկ Էնգելը կարևորեց այն փաստը, որ Արցախն ավելի ժողովրդավարական չափանիշներով է ապրում, քան Ադրբեջանը. «2013թ աշնանը Ադրբեջանը ձևացրեց, թե նախագահական ընտրություններ է կազմակերպել։ Ադրբեջանի և Ղարաբաղի ընտրությունների տարբերությունն այն էր, որ ադրբեջանցիները նախապես գիտեին, թե ինչ արդյունք է լինելու՝ մինչ ընտրությունների ավարտը։  Եթե դա է այն երկիրը, որը հավատացած է, որ Արցախի ժողովուրդն ուզում է վերադառնալ իր կազմ, ապա պետք է նշեմ, որ նրանք սխալվում են»։

Ֆրանկ Էնգելը մատնանշել է, որ Արցախում  արդեն ապրում են ժողովրդավարական չափանիշներով։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 6.44 կմ/ժ
0 C°
 
   
25.01.2018
   
26.01.2018
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ-ն և/կամ Ռուսաստանը կփորձեն կանգնեցնել Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Սիրիայում: