ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտրական համակարգը Մեծ Բրիտանիայում

Այսօր Մեծ Բրիտանիայում լռության օր է. երկիրը պատրաստվում է մայիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Միացյալ թագավորությունում  բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է երկպալատ խորհրդարանին՝ բաղկացած Լորդերի և Համայնքների պալատներից: Օրենսդրի գործունեության մեջ, սակայն, առաջատար է ստորին` Համայնքների պալատի դերը: Վերջինիս ներկայացուցիչներն ընտրվում են միամանդատ մեծամասնական ընտրակարգով, 5 տարի ժամկետով: Մեծ Բրիտանիան բաժանված է բնակչությամբ գրեթե հավասար 650 ընտրատարածքների, որոնցից յուրաքանչյուրում ընտրվում է մեկական պատգամավոր:

Ընտրական այս համակարգը գործում է աշխարհի 43 երկրներում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայի նախկին գաղութներում:

Մեծամասնական համակարգում թեկնածուն հանդես է գալիս որպես անհատ, սակայն կարող է առաջադրվել որևէ կուսակացության կողմից: Մեծամասնական համակարգում յուրաքանչյուր ընտրատարածքում հաղթող է ճանաչվում ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն, ուստի ընտրություններն անցկացվում են մեկ փուլով: Մեծ Բրիտանիայում ընտրական այս համակարգը հաճախ անվանում են «First Past the Post electoral system» («Առաջինն է զբաղեցնում պաշտոնը»):

Մեծամասնական ընտրական համակարգի պայմաններում հնարավոր է քաղաքական կուսակցության կամ ընտրական այլ միավորումների ստացած մանդատների անհամապատասխանություն երկրի ողջ տարածքում ստացած ձայների նկատմամբ: Սակայն, մյուս կողմից, ընտրողը հնարավորություն է ստանում գնահատել թեկնածուի անհատական արժեքներն, այլ ոչ թե քվեարկել հօգուտ կուսակցության անդեմ ցուցակի:

Ինչ վերաբերում է Լորդերի պալատին, ապա այն կազմում են բարձրաստիճան հոգևորականները` հոգևոր 26 պերերը (Քենթրբերիի և Յորքսիարքեպիսկոպոսները, 24 եպիսկոպոսներ), Բարձրագույն վճռաբեկ դատարանի 9 լորդեր, ազնվականության ներկայացուցիչներ` 818 ժառանգական պերեր (արքայազներ, մարկիզներ, կոմսեր, վիկոնտներ, բարոններ) և 300 ցմահ պերեր, որոնք այդ կոչումը ստացել են հայրենիքի առջև ունեցած վաստակի համար: 20-րդ դարում Լորդերի պալատի լիազորությունները զգալի սահմանափակվել են:

Նրա հիմնական գործառույթը Համայնքների պալատի ներկայացրած օրինագծերի քննարկումն ու շտկումն է: Լորդերի պալատն այժմ իրավունք ունի վետո կիրառել` ստորին պալատում ընդունված օրինագծերի ընդունումը ժամանակավորապես հետաձգելով (մինչև 1949թ. այն իրավասու էր արգելափակել ցանկացած օրինագիծ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: