ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՀ-ն կտրամադրի հերթական վարկը ճգնաժամ ապրող Ուկրաինային

Մայիսի 12-ին Կիևում մեկնարկել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելությունը: Անցկացվելու է հետազոտություն նախկինում տրամադրված վարկի օգտագործման վերաբերյալ:

ԱՄՀ հիմնական պայմանն այն է, որ երկրի պարտատերերը և ուկրաինական կառավարությանը համաձայնության գան մասնակի պարտավորությունների վերակազմավորման հարցի շուրջ: Խոսքը վերաբերում է ներդրումներից ստացված շահույթի մարժայի կրճատմանը, ինչին հակված է ուկրաինական կառավարությունը:

Այս համաձայնության շրջանակներում ուկրաինական կողմը վճարումների մեջ կխնայի մինչև 5.3 միլիարդ դոլար 2015թ․ ընթացում և մոտ 15.3 միլիարդ դոլար հաջորդ չորս տարիների ընթացքում: ԱՄՀ համոզված է, որ Ուկրաինան կարող է համաձայնության գալ պարտատերերի հետ վճարների վերակազմավորման հարցում:

Հիմնադրամի  կողմից 17.5 միլիարդ դոլար վարկի առաջին հատկացումը կատարվել է մարտի 13-ին, որը կազմում է  5 միլիարդ դոլար չորս տարի մարման ժամկետով: Պահանջների բավարարման դեպքում Ուկրաինան կստանա վարկի մնացած մասը:

Պետք է նշել, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունն ամբողջությամբ կազմում է 40 միլիարդ դոլար, ինչը իր մեջ ներառում է ԱՄՀ կողմից տրամադրվող 17.5 միլիարդ դոլարը և ևս 7.5 միլիարդ դոլար երկկողմանի աջակցություն Արևմտյան ուժերից (աղբյուրը՝ Financial Times):

Խնդիրը ուկրաինական կառավարության և պարտատերերի միջև է, որոնք երկրում միջազգային ներդրողներն են: Սակայն, բանակցությունները երկու կողմերի միջև կարծես բացում են փակուղին: Երկրում ներդրումներ կատարողների հիմնական խումբը հայտատարել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել ուկրաինական կառավարությանը պարտքի վերակազմավորման հարցում: Միաժամանակ, նրանք պնդում են, որ փոխադարձ պատրաստակամություն չեն նկատում երկրի քաղաքական ուժերի կողմից:

Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալիա Յարեսկոն անցյալ շաբաթ պատրաստակամություն է հայտնել անմիջական զրույց ունենալ պարտատերերի կոմիտեի անդամների հետ, սակայն նրան պատասխանել են, որ առայժմ անդամները անհասնանելի են:

Կառավարությունը մյուս կողմից մտահոգություն է հայտնում պարտքի վերաբերյալ գործողությունների մասին: Ըստ կառավարության պնդման, այդ գործողությունները պետք է դիտարկվեն երեք ասպեկտով՝ հոսունություն, կայունություն և վճարունակություն: Այս երեք ցուցանիշները պետք է համատեղվեն պարտքի վերակազմավորման գործընթացում: Սակայն, պարտատերերի կոմիտեն իր հանրային հրապարակումներում կենտրոնանում է միայն հոսունության ասպեկտի վրա և հրաժարվում է ընդունել պարտքի կայուն լինելու կարևորության փաստը:

Ուկրաինայի միջազգային պարտատերերը, որոնց թվին է պատկանում նաև ամերիկյան հանրաճանաչ Ֆրանկլին Թեմփլետոն ներդրողը, հայտարարել է, որ պարտքի վերակազմակերպման վերջնական ժամկետներ նշանակելու հարցում դեռևս կան որոշ անկայուն կետեր, քանի որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում և, բնականաբար, տնտեսությունն էլ անկայուն է: Այսպիսով, հետաձգվում է վերջնական ժամկետի հաստատումը:

Միջազգային պարտատերերը համաձայն չեն կառավարության այն մտքի հետ, ինչը վերաբերում է ներդրողների շահույթի մարժայի կրճատմանը: Նրանք հարցի վերաբերյալ առաջարկում են այլնըտրանքային լուծում, որն իրենից ներկայացնում է գրանտների ընդգրկում, որպեսզի ապահովվի վճարունակություն ասպեկտը:

Այսպիսով, ամփոփելով իրավիճակը, կարելի է եզրահանգել, որ Ուկրաինայի պարտատերերը կամ ներդրում կատարողները և ԱՄՀ-ն ունեն իրենց մշակած քաղաքականությունը երկրի տնտեսական հարցերի շուրջ: Առաջիններս չեն ուզում հրաժարվել իրենց շահույթի մասնաբաժնից, և որպեսզի երկիրն էլ կարողանա հոսունություն ապահովել և վճարել իր պարտքերը՝ դիմում են ԱՄՀ: Վերջինս էլ իհարկե չի հրաժարվում օգնություն ցուցաբերելուց, քանի որ իր առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի ծանր տնտեսական վիճակում հայտնված երկրներին վարկեր տրամադրի:

Բայց Հունաստանի օրինակը ցույց է տալիս, որ վարկերը չարիք են դառնում առանց այն էլ քայքայված տնտեսություն ունեցող երկրների համար: Քանի որ հետագայում էլ երկիրը պետք է հատուկ ռեֆորմներ անցկացնի ըստ ԱՄՀ-ի պահանջների: Այսպիսով, երկիրը ինքնստինքյան հայտնվում է հիմնադրամի թելադրանքի ներքո: Պատկերն ընդհանրացնելով՝ հասկանալի է դառնում, որ Ուկրաինայի տնտեսությունը մասնատվում է արևմտյան ուժերի տարբեր կառույցների միջև:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: