ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան արտաքին պարտքի վճարումը կասեցնելու օրինագիծ է ընդունել

Ուկրաինայի կառավարությունը երեքշաբթի հաստատել է օրինագիծ, որը թույլ է տալիս կառավարությանը կասեցնել արտաքին պարտքի որոշ մասի վճարումը: Օրինագիծը 246 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից: Սակայն այն պետք է  նաև ստորագրվի նախագահ Պետրո Պարաշենկոյի կողմից, որպեսզի օրենքի ուժ ստանա: Օրինագծի այսչափ հրատապ ընդունվելը հուշում է այն մասին, որ Ուկրաինան շուտով պետք է բանակցություններ վարի իր պարտատերերի հետ, քանի որ վճարման վերջնաժամկետները մոտենում են:

Ուկրաինայի արտաքին պարտքը 2015թ.-ի համար կազմում է 30 միլիարդ դոլար, իսկ ներքինը՝ 17 միլիարդ դոլար: Հիմնական օտարերկրյա պարտատեր  է համարվում Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ), որը երկրին հատկացրած   17,5 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության ծրագրում ունի իր մասնաբաժինը՝ 9 միլիարդ դոլար վարկի տեսքով: Ուկրաինան մոտ ապագայում պետք է հետ վճարի ԱՄՀ-ին 14 միլիարդ դոլար, որպես վարկի մարում:

Վարչապետ Արսենյա Յատսենյուկի հավաստմամբ՝ 2015թ.-ի պետական բյուջեյից մոտ 4 միլիարդ դոլար պետք է հատկացվի արտաքին պարտքի մարման համար, ինչը սակայն համարժեք է ազգային անվտանգության հետ կապված ծախսերի քանակին: Վարչապետը հայտարարում է, որ երկիրը ցանկություն ունի հետ վճարելու իր պարտքերը, սակայն իրենց կառավարության կողմից առաջադրվող պայմաններով: Ըստ նրա խոսքերի՝ Ուկրաինան դիմել է միջազգային կառույցների ֆինանսական աջակցությանը, որպեսզի կարգավորի առկա ճգնաժամը, սակայն դա բավարար չէ դուրս գալու պարտքի բեռի ծանրության տակից: Կառավրությունը կոչ է անում միջազգային պարտատերերին ըմբռնումով մոտենալ իր երկրի իրավիճակին և լրջի առնել ֆինանսական դրությունը:

Ուկրաինան պարտքի վերակազմավորման իրավունքի խնդրանքով դիմել է մասնավոր պարտատերերին, քանի որ այն ակնկալում է մոտ 15 միլիարդ դոլարի եկամուտ ստանալ վերակազմավորումից: Այլ խոսքով ասած, արտաքին պարտքի սառեցման իրավունք է ցանկանում ձեռք բերել: Սակայն Արևմտյան մի շարք պարտատերեր մերժել են այս խնդրանքը: Ներդրումային մի շարք Արևմտյան կազմակերպություններ 8.9 միլիարդ դոլարի արժողությամբ պարտատոմսեր են ձեռք բերել: Դրանք հայտարարել, որ մարման ենթակա չեն՝ անըդունելի է պարտատերերի կողմից: Միացյալ նահանգներից պարտատերերի մի խումբ, որը 10 միլիարդ դոլարի պարտատոմսեր է գնել Ուկրաինայից նույնպես բացասական է ընդունում պարտքի վերակազմավորման նախաձեռնությունը: Պարտատերերի թվին է պատկանում նաև Ռուսաստանի Դաշնությունը, որը նույնպես չի ընդունում վերակազմավորման մոտեցումը, քանի որ վերջինս 3 միլիարդ դոլարի եվրո-պարտատոմսեր է գնել Ուկրաինայից: Մինչև հունիսի վերջ Ուկրաինան պետք է 75 միլիոն դոլարի վարկային տոկոս վճարի Ռուսաստանին:

Օտարերկրյա պարտքի վճարման սառեցումը Ուկրիանայի համար կդիտվի որպես տեխնիկական անվճարունակություն: Սակայն սա ոչ մի տեսանկյունից շահավետ չէ երկրի համար: Նախ այն այլևս հող չի պատրաստում ապագա համագործակցության համար թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական ասպեկտներով: Բնական է, որ օտարերկրյա կառույցները այլևս ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերի երկրին՝ անկախ դժվարին պայմաներին և տնտեսական ճգնաժամի առկայության: Այսպիսով, սառեցման ճանապարհով հարցը չի լուծվի, այլ միայն կերակարաձգի լուծումը: Եվ երկրորդ բացական միտումը այն է, որ Ուկրաինան կզրկվի միջազգային կապիտալի շուկայից օգտվելու հնարավորությունից ամենաքիչը մի քանի տարով: Սա նույնպես էլ ավելի է բարդացնում է խնդիրը: Անվճարունակության հայտարարումը կազդի նաև մի շարք ծրագրերից օգտվելու հնարավորությունների վրա:

Ուկրաինայի իրավիճակը շատ մոտ է Հունաստանի տնտեսական ճգնաժամին, բացառությամբ արտաքին քաղաքական միջադեպերի: Հունաստանը նույնպես, գտնվելով ծանր տնտեսական ճգնաժամում, օգնության վարկեր է վերցրել այս դեպքում Եվրոպացի իր գործընկերներից և չի կարողանում մարել դրանք՝ խորացնելով արտաքին պարտքը: Փորձը ցույց է տալիս, որ վարկերը, որոնք հատկացվում են տնտեսական կամ քաղաքական հարցերի լուծման համար դժվար կացույթան մեջ հայտնված երկրի համար լուծում չեն և ընդհակառակը բարդացնում են իրավիճակը, քանի որ վերջինս պետք է ժամանակին մարի այդ վարկերի տոկոսները և մայր գումարը: Սա հսկայական ֆինանսական բեռ է դառնում ցանկացած երկրի համար, որը չունի կայուն տնտեսություն: Ֆինանսական աջակցություն ցույց տվող ցանկացած օտարերկրյա կառույց իր հերթին հասկանում է և հաշվարկում, որ կորուստներ կլինեն, սակայն այս ամենը պարտապան երկիրը վճարում է պարտատեր կառույցի ենթակայության տակ անցնելով: Պարտատերերը սկսում են թելադրել իրենց պայմանները, ինչպես նաև առաջարկել իրենց բարեփոխումային ծրագրերը, որոնք նույնպես կարող են խոչընդոտել երկրի տնտեսության ճկունությանը: Այսպիսով, ինչպես Հունաստանի փորձն է ցույց տալիս, երկիրը ընկնում է կախվածության մեջ օտարերկրյա պարտապանից: Այս բանաձևը գործում է հատկապես այն երկրների համար, որտեղ կորուպցիոն ռիսկերը բարձր են: Ուկրաինան բացառություն չէ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: