ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան մի փոքր այլ ակնկալիքներ ուներ Ռիգայի գագաթաժողովից

Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո «Արմեդիա» ՏՎԳ-ն անցկացրել է հարցազրույցների շարք Արևելյան գործընկերության երկրների փորձագետների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցն «Օրենսդրական նախաձեռնությունների լաբորատորիայի» (Ուկրաինա)  նախագահ Իգոր Կոհուտի հետ:

 

 

-         Ինչպե՞ս եք գնահատում Արևելյան գործընկերության քաղաքականության ներկայիս փուլը: ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրն ի՞նչ բարեփոխումների կարիք ունի:

-         Գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ հստակ նպատակ է դրված հաղթահարել առկա մարտահրավերները: Առաջին հերթին, դա Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ տարբերակված մոտեցման ցուցաբերումն է: Դա անհրաժեշտ է ԵՄ հետ երկխոսությունների և քննարկումների հորիզոնը հաշվի առնելու համար: Այն երկրները, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը, իհարկե, այլ հարաբերություններ ունեն ԵՄ-ի հետ:  Եթե խոսքը մյուս երեք երկրների մասին է, ապա վերջին մեկ-մեկուկես տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել նրանց հետ համագործակցության հիմնական և հնարավոր ուղղությունների սահմանման շուրջ:

-         Որքանո՞վ են Ռիգայի գագաթաժողովից Ձեր սպասումներն արդարացել: Ըստ Ձեզ՝ ո՞րն է գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումը:  

-         Մինչ գագաթաժողովը մենք, այնուամենայնիվ, ունեինք փոքր-ինչ այլ սպասումներ: Առաջին հերթին, ինչ վերաբերում է հռչակագրի և նրա՝ Ուկրաինային վերաբերող մասի ստորագրմանը, ապա մեզ համար շատ կարևոր էր, որ Ուկրաինայի եվրոպական հեռանկարները հաստավեին, ինչը տեղի չունեցավ: Երկրորդ կարևոր հարցը վիզային ռեժիմի դյուրացումն էր: Այսպես ասենք՝ Ուկրաինան ո՛չ այս, ո՛չ էլ մյուս դեպքում չստացավ կարգավիճակ և ազդանշան:

Ընդհանուր առմամբ, ԵՄ այլ հարցերում ավելի համամիտ էր Ուկրաինայի հետ, համենայն դեպս, գագաթաժողովի մասնակիցների մեծ մասը: Ռուսաստանի ագրեսիայի և անեքսիայի բնորոշման հարցում ԵՄ-ն արտահայտեց իր կարծիքը, որը մասամբ աջակցություն չգտավ հետխորհրդային որոշ գործընկերների մոտ:  

-         Գագաթաժողովից հետո ԵՄ և ԱլԳ մասնակից մյուս երկրների հետ Ուկրաինայի հարաբերություններն ի՞նչ ուղղությունով են զարգանալու:  

- Գագաթաժողովից հետո ուղղությունը շատ հստակ է՝ ստանալ որոշ երաշխիքներ և վիզային ռեժիմի վերացման ավելի կարճ ժամկետներ: Նախագահ Պորոշենկոն արդեն հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի և վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի վրա ոչ լիարժեք աշխատած քաղաքական գործիչների նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու մասին:

Նախատեսվում է, որ կընդունվեն որոշ քաղաքական որոշումներ, որոնք հնարավորություն կտան հեռանկար ստանալ Ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրականացման համար:

Մեզ համար ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը շարունակում է գերակայություն մնալ: Կան նաև խոշոր ձեռնակություններ, որոնք հետաքրքրված են այս գործընթացով:

Արևելյան գործընկրության մասնակիցների հետ զարգանում են հավասար հարաբերություններ՝ ուղղված երկրներից յուրաքանչյուրում առկա սպառնալիքները հասկանալուն:

Այսինքն, այն, ինչին մենք ականատես ենք մերձբալթյան երկրներում, ԵՄ-ն ձգտելու է անել նաև այն երկրներում, որոնք կայացրել են եվրոպական ընտրություն՝ ԵՄ-ին ավելի արագ ընդառաջ գնալու համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: