ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-կիպրական ռազմական համագործակցութուն՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի

Հայ-կիպրական ռազմական համագործակցության ոլորտում մինչ օրս գրանցած առաջընթացը պետք է համարել ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ձեռքբերումներից մեկը: Այս համատեքստում կարևոր էր Կիպրոսի հանրապետության պաշտպանության  նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի՝ ՀՀ վերջին այցը և այցի ընթացքում ձեռք բերված  երկկողմ  պայմանավորվածությունները, որոնք  նոր թափ հաղորդեցին  երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում  առկա  համագործակցությանը:

Կիպրոսի պաշտպանության նախարարի այցը նշանավորվեց 2015թ.-ին  Համագործակցության պլանի ստորագրմամբ, որը ներառում է  համագործակցություն ուսումնական, վարժական, փորձագիտական ոլորտներում: Հանդիպման ժամանակ կարևորվեց նաև կողմերի հանձնառությունը հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում  ստեղծված միջպետական կառավարական հանձնաժողովի մոտակա նիստի ժամանակ էլ ավելի հստակեցնել համագործակցության շրջանակները:

Այցի ընթացքում  Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին հանդես եկավ առաջարկով. վարժական համատեղ միջոցառումների շրջանակում անցկացնել համատեղ զորավարժություններ, ինչն արժանացավ հայկական կողմի հավանությանը:

Ի հավելումն վերը նշված ձեռքբերումների՝ հայ-կիպրական ռազմական համագործակցության կարևորությունն էլ ավելի լավ պատկերացնելու համար արժե այն դիտարկել հետևյալ համատեքստում:

Թուրքիայի կողմից մինչև օրս Հայաստանի հանդեպ շարունակվող ապակառուցողական քաղաքականությունը, որի վառ ապացույցն է 21-րդ դարում հայ-թուրքական փակ սահմանը, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների  վարած ակնհայտ հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև փաստը, որ Թուրքիան որևէ կերպ  չի ցանկանում պատասխանատվություն կրել իր նախնիների՝ հայերի հանդեպ իրականացրած Ցեղասպանության համար, գալիս է փաստելու, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայումս չի կարող ունենալ որևէ երաշխիք, որ ապագայում ևս մեկ անգամ չի դառնա  Թուրքիայի ագրեսիայի զոհ: Այս սպառնալիքն էլ ավելի առարկայական է դառնում, երբ դիտարկում ենք Ղարաբաղյան հակամարտության ներքո Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը և նրա ջանքերը՝ ամեն կերպ աջակցել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը:

Ելնելով այս տրամաբանությունից՝ Հայաստանի Հանարապետության համար կարևոր է դառնում քայլեր ձեռնարկել՝ ամեն կերպ ապահովելու սեփական անվտանգությունը Թուրքիայի կողմից ապագա հնարավոր ագրեսիայի դեպքում: Այս համատեքստում Հայաստանի և Կիպրոսի Հանրապետության միջև, որը նույնպես հանդիսանում է Թուրքիայի ագրեսիայի զոհ, ռազմական համագործակցության խորացումը և փոխադարձ աջակցության նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կարևոր քայլ համարել:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: