ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստան. «Մեզ հարկավոր չեն ոչ շովինիզմ, ոչ էլ տեղական ազգայնականություն»

 

Նյութը պատրաստվել է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

 Ղազախստանն այն երկիրն է, որտեղ բնակվում են 130 ժողովուրդներ ու ազգություններ և գործում են 17 դավանանքներ: Ղազախստանի ժողովրդի ասամբլեան (ՂԺԱ) ստեղծվել է 1995թ.: Այն ՂՀ նախագահին կից խորհրդատվական-խորհրդակցական մարմին է: Սկզբնական անվանումը եղել է «Ղազախստանի ժողովուրդների ասամբլեա», սակայն 2007-ին այն վերանվանվել է «Ղազախստանի ժողովրդի ասամբլեա»-յի, քանի որ բոլոր ժողովուրդները հավասար են և միասին կազմում են Ղազախստանի միասնական ժողովուրդ: Ասամբլեան իր կազմում ունի 350 անդամ: Ասամբլեայի կազմը ձևավորում է նրա նախագահը ազգային-մշակութային և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Ղազախստանի յուրաքանչյուր մարզում կան փոքր ասամբլեաներ:

Երկրում գործում է ավելի քան 100 ազգային դպրոց, 170 կիրակնօրյա դպրոց, սովորում են 23 մայրենի լեզու: Ազգային վերածննդի երեք դպրոցներում աշխատում են 12 մայրենի լեզուների ուսումնասիրման 29 բաժանմունքներ: Այս դպրոցների ֆինանսական աջակցության համար Ղազախստանի կառավարությունը տարեկան հատկացնում է 12մլն թենգե:

Ալմաթիի ՂԺԱ-ի փոխնախագահ Կազբեկ Մանսուրովը «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում պատմում է. «Այժմ Ալմաթի քաղաքում բնակվում է 120 ազգությունների մոտ 1,5մլն մարդ: Կա մի գլխավոր գաղափար. մենք բոլորս միատեսակ ենք, մենք կենսաբանորեն նույնն ենք, սակայն ունենք տարբեր պատմություն, տարբեր մշակույթ, տարբեր ավանդույթներ, ուստի, որպեսզի ամեն ինչ միևնույն հունով ընթանա, յուրաքանչյուրը, անկախ ազգությունից, ռասայից ու կրոնից, պատասխանատու է սեփական ժողովրդի և պետության առաջ: Եվ մեր աշխատանքն իրականացվում է այս ուղղությամբ: Շատ հաճախ ղազախստանյան պետության ղեկավարն իր ելույթներում խոսում է այն մասին, որ մեզ հարկավոր չեն ոչ շովինիզմ, ոչ տեղական ազգայնականություն, քանի որ երկուսն էլ խանգարում են: Բոլորը հավասար են հասարակության, պետության ժողովրդի առջև»:

Ալմաթիի հայկական ազգային-մշակութային կենտրոնի նախագահ Նարինե Մելքոնյանը «Արմեդիա» ՏՎԳ-ին տրված հարցազրույցում ասում է. «Մենք նույնիսկ չենք էլ խոսում հանդուրժողականության մասին, քանի որ դա մեր կյանքի ձևն է: Այստեղ մենք ազգությունների չենք բաժանվում, ապրում ենք մի մեծ ընտանիքով: Մենք գիտենք այլ ժողովուրդների ավանդույթները, սովորույթները, նրանց հետ շփվելով ինքներս ենք հարստանում: Այստեղ ինչ-որ բան կիսելու իմաստ չկա, քանի որ այստեղ բոլորի համար միանման պայմաններ են: Հանրապետությունում հայերին շատ լավ են վերաբերվում»:

Ալմաթիի հայկական համայնքի անդամ Ալբերտ Պողոսյանը պատմում է, որ նախագահ Նազարբաևի ամենամեծ վաստակն այն է, որ «նա կյանքի է կոչել հանդուժողականության գաղափարը, որպեսզի յուրաքանչյուր ազգություն պահպանի իր ինքնությունն ու մշակույթը: Մեր ակտիվիստների շնորհիվ մենք կազմակերպել ենք մեր մշակութային կենտրոնը: Ես հայերի գիտեմ, ովքեր թատրոններ, խոշոր բիզնես են ղեկավարում Ղազախստանում: Երևի թե սա միակ պետությունն է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, իմ իրավունքները ոչ ոք չի ոտնահարում: Հենց որ սկսվի մի կրոնի գերակայությունը մյուսի նկատմամբ, դա ողբերգություն կլինի»:

Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի 20-ամյակի կապակցությամբ ղազախահայ համայնքի մի շարք ակտիվիստներ պարգևատրվել են ՂԺԱ 20-ամյակի մեդալով:

Մեր հետագա նյութերում առավել մանրամասն կպատմենք Ղազախստանի հայկական համայնքի մասին և հարցազրույցներ կներկայացնենք ղազախահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: