ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալմաթիի հայերը ապրիլի 24-ին 62 հազար մոմ են վառել

Արտյոմ Սերոբյան

 Ալմաթիի հայկական համայնքի ակտիվ անդամ

 

 

-         Խնդրում եմ պատմեք Ալմաթիում հայկական եկեղեցու մասին:

-         Ղազախստանի հայերի ղեկավար Արտուշ Կարապետյանն իր կյանքի ընթացքում միշտ ցանկացել է հայկական եկեղեցի կառուցել: Եվ 2005 թվին նրա ֆինանսավորմամբ կառուցվեց Ալմաթիի Սուրբ Կարապետ եկեղեցին, իսկ ժողովուրդն էլ արդեն օգնեց ներքին հարդարանքի հարցում. ձեռք բերվեցին հոգևոր թեմաներով նկարներ, Հայաստանից հրավիրվեց նկարիչ պատերի որմնանկարները նկարելու համար: 2006 թվին կանչեցինք Երզաս Ներսիսյանին, ով օծեց եկեղեցին: 2007թ. մեր խնդրանքով Էջմիածինն այստեղ ուղարկեց տեր Մարկոս քահանային որպես հոգևոր հովիվ, ով աշխատեց մինչև 2014թ.: Դրանից հետո եկեղեցին մնացել է առանց քահանայի, սակայն ժողովուրդը շարունակում է այցելել եկեղեցի: Մշտական այցելուները 15-20 հոգի են, իսկ կիրակի օրերը՝ 30-40 հոգի: Իհարկե, եթե քահանա լիներ, մեզ համար ավելի լավ կլիներ:

Ալմաթիում կա մինչև 5000 հայ, որոնք հիմնականում ապրում են եկեղեցու շրջակայքում՝ հայկական թաղամասում: Մշակութային կենտրոնը գտնվում է հենց հայկական թաղամասի մեջտեղում: Վերջին երկու ամիսը մենք ակտիվ աշխատանք ենք տանում և ցանկանում ենք այդպես շարունակել: Ակտիվացել է նաև երիտասարդությունը:

Ապրիլի 24-ին մեծ միջոցառում կազմակերպեցինք, մեծ քանակությամբ ժողովուրդ եկավ: Նրանց ներկայացվեց Եղեռնի պատմությունը. երբ է սկսվել, ինչպես է կատարվել, ինչ հետևանքներ է ունեցել, ինչ նշանակություն ունի հայ ազգի հոգու և սրտի համար: Շատ մարդիկ ոչինչ չգիտեին դրա մասին: Այնպես որ միջոցառումը շատ լավ անցավ: Միայն երեք օրվա ընթացքում վաճառվեց 62 հազար մոմ:

Մեկուկես տարի առաջ այստեղ էր Շառլ Ազնավուրը: Իսկ այս տարի մենք նշեցինք նրա 91-ամյակը՝ կազմակերպելով մեծ միջոցառում. պատմվեց նրա կենսագրությունը, նրա հաջողության հասնելու պատմությունը, երգեցինք նրա երգերից: Տեսագրությունը որոշել ենք ուղարկել նրան: Այս տարի տոնել ենք նաև Հովհաննես Շիրազի 100-ամյակը: Ընդհանուր առմամբ, աշխատանքներ շատ կան, և մենք փորձում ենք ակտիվորեն աշխատել:

 

Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: