ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիացի ֆերմերները փակել են Գերմանիայի հետ սահմանի ճանապարհները

Ֆրանսիացի ֆերմերները փակել են Գերմանիայի հետ սահմանի ճանապարհներ գերմանական գյուղատնտեսական արտադրանքով բեռնատարների մուտքը երկիր թույլ չտալու համար, գրում է Deutsche Welle-ն։

Հուլիսի 26-ից գյուղացիները տրակտորներով փակել են 6 ավտոմայրուղի և 5 կամուրջ՝ բողոքելով այն բանի դեմ, որ «աղավաղվել է մրցակցությունը»՝ հօգուտ գերմանացի ֆերմերների։

Գյուղական միությունների դաշնության տեղի ներկայացուցչության և «Երիտասարդ ֆերմերներ» արհմիության կաղմից կազմակերպված ակցիան կտևի առնվազն մինչև երկուշաբթի կեսօր։

Ֆերմերները տրակտորներով փակել են  նաև Իսպանիայի հետ սահմանի արագընթաց ավտոմայրուղին և կանգնեցրել են իսպանական մրգերով և մսամթերքներով մի քանի տասնյակ բեռնատարներ։

Ֆերմերներն արդեն հայտարարել են, որ ակցիայի շարունակելությունը կորոշվի հուլիսի 27-ին՝ Ստրասբուրգում պաշտոնյաների հետ հանդիպման արդյունքում:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: