ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը մտադիր է չեզոքացնել իր բոլոր հակառակորդներին

Արդարություն և զարգացում կուսակցության գործողությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, որի արդյունքում արդեն ավելի քան 200 քրդեր են սպանվել, աստիճանաբար վերածվում են Թուրքիայի բոլոր քրդական ուժերի դեմ արշավի: Թուրքական իշխանություններն ամեն ինչ անում են կոալիցիոն կառավարության ձևավորման այս փուլում քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությանը հեղինակազրկելու և հնարավոր նոր ընտրությունների դեպքում նրա դիրքերը թուլացնելու համար:

Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ հետաքննություն է սկսվել: Ինչպես հայտնում է Today’s Zaman-ը,  նա մեղադրվում է անցյալ տարի սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա ԻՊ-ի հարձակումներից հետո Թուրքիայում տեղի ունեցած քրդական ցույցերի ժամանակ մարդկանց հրահրելու և զինելու մեջ: Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած այս ցույցերի ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել: Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը Դեմիրթաշին կարող է մինչև 24 տարվա ազատազրկման դատապարտել, եթե խորհրդարանը նրան զրկի զրկի քրեական հետապնդման անձեռնմխելիությունից:

Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ դատախազությունը դիմել է խորհրդարանին` պահանջելով քրեական հետապնդման անձեռնմխելիությունից զրկել ևս 9 պատգամավորի, որոնց թվում է նաև գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն: Սա նշանակում է, որ իշխող վարչակազմը առիթն օգտագործում է նաև այլ կուսակցությունների հետ «հաշվեհարդար տեսնելու համար»:

Ավելի վաղ, պատասխանելով այս մեղադրանքներին, Դեմիրթաշը հայտարարել էր, որ չի վախենում հրաժարվել քրեական հետապնդման իր իրավական անձեռնմխելիությունից, հայտնում է Anadolu գործակալությունը: «Եթե չեք վախենում, եկեք բոլորս հրաժարվենք անձեռնմխելիությունից», - ասել է Դեմիրթաշը` դիմելով Արդարություն և զարգացում կուսակցությանը:  

Դեմիրթաշը նաև հայտարարել է, որ Սուրուչ քաղաքում ավելի քան 30 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչներն ուղղակի կապ ունեն Էրդողանի հետ, գրում է Hurriyet-ը: Այս հայտարարությունը լուրջ իրարանցում է առաջացրել ինչպես թուրք հասարակության շրջանում, այնպես էլ քաղաքական շրջանակներում: Թուրքիայի նախագահը հերքել է այս մեղադրանքները` դրանք որակելով որպես «գռեհիկ հայտարարություններ»:

ԱԶԿ-ի գործողությունները հերթական անգամ ապացուցում են վերլուծաբանների ենթադրությունները, որ Էրդողանը չի ցանկանում փոխզիջումների գնալ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար` գերադասելով նոր ընտրություններ անցկացնել: Բայց այս անգամ ԱԶԿ-ն պետք է վստահ լինի, որ բավարար չափով «թուլացրել է» խորհրդարանական ընտրությունների ժամանակ զգալի հաջողություններ գրանցած կուսակցություններին, և կկարողանա վերադարձնել իր խորհրդարանական մեծամասնությունը: Այս իրավիճակում նոր ընտրությունների հավանականությունն ավելի իրատեսական է դառնում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: