Էրդողանը մտադիր է չեզոքացնել իր բոլոր հակառակորդներին
Արդարություն և զարգացում կուսակցության գործողությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, որի արդյունքում արդեն ավելի քան 200 քրդեր են սպանվել, աստիճանաբար վերածվում են Թուրքիայի բոլոր քրդական ուժերի դեմ արշավի: Թուրքական իշխանություններն ամեն ինչ անում են կոալիցիոն կառավարության ձևավորման այս փուլում քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությանը հեղինակազրկելու և հնարավոր նոր ընտրությունների դեպքում նրա դիրքերը թուլացնելու համար:
Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ հետաքննություն է սկսվել: Ինչպես հայտնում է Today’s Zaman-ը, նա մեղադրվում է անցյալ տարի սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա ԻՊ-ի հարձակումներից հետո Թուրքիայում տեղի ունեցած քրդական ցույցերի ժամանակ մարդկանց հրահրելու և զինելու մեջ: Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած այս ցույցերի ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել: Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը Դեմիրթաշին կարող է մինչև 24 տարվա ազատազրկման դատապարտել, եթե խորհրդարանը նրան զրկի զրկի քրեական հետապնդման անձեռնմխելիությունից:
Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ դատախազությունը դիմել է խորհրդարանին` պահանջելով քրեական հետապնդման անձեռնմխելիությունից զրկել ևս 9 պատգամավորի, որոնց թվում է նաև գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն: Սա նշանակում է, որ իշխող վարչակազմը առիթն օգտագործում է նաև այլ կուսակցությունների հետ «հաշվեհարդար տեսնելու համար»:
Ավելի վաղ, պատասխանելով այս մեղադրանքներին, Դեմիրթաշը հայտարարել էր, որ չի վախենում հրաժարվել քրեական հետապնդման իր իրավական անձեռնմխելիությունից, հայտնում է Anadolu գործակալությունը: «Եթե չեք վախենում, եկեք բոլորս հրաժարվենք անձեռնմխելիությունից», - ասել է Դեմիրթաշը` դիմելով Արդարություն և զարգացում կուսակցությանը:
Դեմիրթաշը նաև հայտարարել է, որ Սուրուչ քաղաքում ավելի քան 30 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչներն ուղղակի կապ ունեն Էրդողանի հետ, գրում է Hurriyet-ը: Այս հայտարարությունը լուրջ իրարանցում է առաջացրել ինչպես թուրք հասարակության շրջանում, այնպես էլ քաղաքական շրջանակներում: Թուրքիայի նախագահը հերքել է այս մեղադրանքները` դրանք որակելով որպես «գռեհիկ հայտարարություններ»:
ԱԶԿ-ի գործողությունները հերթական անգամ ապացուցում են վերլուծաբանների ենթադրությունները, որ Էրդողանը չի ցանկանում փոխզիջումների գնալ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար` գերադասելով նոր ընտրություններ անցկացնել: Բայց այս անգամ ԱԶԿ-ն պետք է վստահ լինի, որ բավարար չափով «թուլացրել է» խորհրդարանական ընտրությունների ժամանակ զգալի հաջողություններ գրանցած կուսակցություններին, և կկարողանա վերադարձնել իր խորհրդարանական մեծամասնությունը: Այս իրավիճակում նոր ընտրությունների հավանականությունն ավելի իրատեսական է դառնում:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը Սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ:
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ