Ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախ
Վերջին շրջանում Արցախին կամ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող տարատեսակ նյութերում առավել հաճախ են հանդիպում սխալ կիրառվող տերմիններ, անվանումներ: Փորձը ցույց է տալիս, որ դա մի կողմից ոմանց չիմացության, մյուս կողմից՝ ադրբեջանական հետևողական քարոզչության արդյունք է: Ցավոք, բանակցային գործընթացի տարաբնույթ տերմինների սխալ կիրառումն ունենում է լուրջ ազդեցություն ինչպես բանակցային գործընթացում սեփական կողմերի դիրքորոշման թուլացման, այնպես էլ լեզվամտածողության տեսանկյունից:
Ամենից հաճախ թույլատրվող սխալներից մեկը «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի կիրառումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի փոխարեն:
Նախ ներկայացնենք, թե ընդհանրապես ինչ իմաստներով է կիրառվում տվյալ եզրույթը.
-
Լեռնային Ղարաբաղը որպես այդպիսին պատմական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ընկած է Դաշտային Ղարաբաղի և Զանգեզուրի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավ-արևելյան լեռնաշղթան։
-
Կրճատ Լեռնային Ղարաբաղ էր կոչվում նաև նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԽՍՀ) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը ձևավորվել է 1923 թվականին: Այն ուներ մոտ տ 4.400 կմ² տարածք և այն մասամբ է մտնում ներկայիս ԼՂՀ կազմի մեջ (Մարտունու, Մարտակերտի շրջանների մի մասը, ինչպես նաև 1989թ-ին շրջանային խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ-ին միացած Շահումյանի շրջանն այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից):
Որպես աշխարհագրական տեղանուն Լեռնային Ղարաբաղ եզրույթի օգտագործումը որևէ խնդիր չի ներկայացնում, սակայն իրավիճակն այլ է, երբ բանակցային գործընթացի որևէ տարր կամ հայկական երկրորդ պետությունը ներկայացնելու համար կիրառվում է Լեռնային Ղարաբաղ տերմինը:
Նախ, ինչպես նշեցինք, ներկայիս ԼՂՀ-ն ամբողջությամբ չի ներառում Լեռնային Ղարաբաղը, և ամենակարևորը տվյալ տերմինն օգտագործելով մենք դուրս ենք թողում ազատագրված 7 շրջանները, որոնք գտվում են ներկայիս ԼՂՀ կազմում:
Այսօր թե՛ համանախագահները, թե՛ Ադրբեջանն իրենց բանակցային բառակազմում օգտագործում են միայն Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Եթե առաջինները դա կիրառում են, որպեսզի ընդգծեն ազատագրված շրջանների՝ ճակատագրի անորոշությունը և բանակցային գործընթացի առանձին բաղադրիչ հանդիսանալու փաստը, ապա Ադրբեջանը ԼՂ եզրույթի կիրառումով մի կողմից 7 շրջանները համարում է առանձին գրավյալ տարածքներ, մյուս կողմից դա համապատասխանում է ադրբեջանական կողմից առաջ քաշվող այն թեզին, թե Ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը (ԼՂԻՄ նմանությամբ) ինքնավարության ստեղծումն է Ադրբեջանի կազմում:
Եթե ադրբեջանական կողմը և համանախագահներն իրենց դրդապատճառներն ունեն Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործման համար, ապա առնվազն անտրամաբանական և անթույլատրելի է մեր կողմից նման բառակազմի օգտագործումը: Այսօր, թեև չճանաչված կարգավիճակում, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր պետական ինստիտուտների կայացվածությամբ չի զիջում որևէ պետության և ցանկացած հարմար առիթ պետք է օգտագործել դրա կյանքի իրավունքը միջազգային հանրությանն առավել ընկալելի դարձնելու համար, այլ ոչ թե նրա սուբյեկտայնությանը հարվածել սխալ եզրույթի կիրառմամբ: Ինչ վերաբերում է ազատագրված շրջաններին, ապա դրանք ունեն ինչպես ռազմավարական-անվտանգային, այնպես էլ պատմական կարևորություն ոչ միայն արցախցիների, այլ նաև Հայաստանի, ողջ հայության համար, ուստի, բնական է, որ դիտարկվում են որպես ԼՂՀ անբաժան մաս:
Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է առավել հետևողական գտնվենք մեր կողմից օգտագործվող բառակազմի ընտրության հարցում և հիշենք, որ հակառակորդի կողմից շրջանառվող եզրույթների կիրառմամբ մենք անկախ մեզնից գործում ենք ինքներս մեր դեմ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Ինչու՞ է պետք հրաժարվել «ԼՂ հակամարտություն» տերմինից Հայկական կողմերի համար հակամարտության առավել ընդունելի և կոռեկտ անվանումը «Ղարաբաղյան կամ Արցախյան հակամարտություն»...
- Ոչ թե ԼՂՀ-Ադրբեջան շփման գիծ, այլ ԼՂՀ-Ադրբեջան սահման «ԼՂՀ -Ադրբեջան շփման գիծ» եզրույթի օգտագործումն էլ ավելի է հարված հասցնում մեր դիրքերին, երբ այն զուգահեռաբար...
- Ոչ թե ազատագրված տարածքներ կամ որևէ այլ ձևակերպում, այլ ԼՂՀ շրջաններ Առավել նպատակահարմար է բոլոր հնարավոր դեպքերում կիրառել դրանց ներկայիս անվանումները՝ ըստ վարչատարածքային բաժանման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ