ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պերմյակովի կալանքի ժամկետը կես տարով երկարաձգվել է

Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանի ենթակայության ներքո գտնվող Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանը կես տարով երկարաձգել է Գյումրիում հայկական ընտանիքի բոլոր անդամներին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Այս մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալկոն:

«Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մինչև 2016 թվականի հունվարի 30-­ը: Պերմյակովի գործով դատական բաց նիստը նշանակված է 2015 թվականի օգոստոսի 12-­ին, Մոսկվայի ժամանակով 09.30-ին»,-­ ասել է նա:

Պերմյակովին մեղադրանք է ներկայացված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ՝ զենքով դասալքությունն, զենքի և զինամթերքի գողանալը և զենքի և զինամթերքի անօրինական ձեռքբերումը, փոխանցումը, պահպանումը, տեղափոխությունը և կրումը:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել նաև հայկական կողմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն):

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    19°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: