Քրդերի դեմ արշավը Թուրքիային 55 միլիարդ դոլար է արժեցել
Թուրքական իշխանությունները շարունակում են հարված հասցնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերին: Ի պատասխան դրա՝ քուրդ զինյալները հարձակումներ են կազմակերպում անվտանգության ուժերի և ռազմավական նշանակություն ունեցող կառույցների վրա։ Թուրքական Anadolu գործակալության տվյալներով ավիահարվածների 2 շաբաթների ընթացքում PKK-ի 390 զինյալ է սպանվել, ևս 400-ը` վիրավորվել։ Սպանվածների թվում PKK-ի 4 ղեկավարներ կան և ավելի քան 30 կին։ Միաժամանակ PKK-ի հարձակումների հետևանքով Թուրքիայում ավելի քան 20 անվտանգության աշխատակից է սպանվել։
Բացի մարդկային կորուստներից, քրդերի դեմ սկսված արշավը նաև զգալի ֆինանսական և տնտեսական կորուստներ է պատճառում Թուրքիային։ 2013 թվականին, երբ սկսվեց խաղաղ բանակցությունների գործընթացը, թուրքական իշխանությունները վստահեցնում էին հասարակությանը, որ PKK-ի հետ առճակատման պատճառով երկիրը զգալի տնտեսական կորուստներ է կրում, հետևաբար, խաղաղ գործընթացը նաև տնտեսական առավելություններ ունի: Ինչպես նշում է Al-Monitor-ը, այն ժամանակ երկրի Էկոնոմիկայի նախարարությունն անգամ զեկույց հրապարակեց, որի համաձայն 1986-2012 թվականներին (քուրդ զինյալների և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև ակտիվ բախումների շրջան) Թուրքիայի տնտեսական կորուստը գնահատվում էր 1.2 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Կարճ ասած, Արդարություն և զարգացում կուսակցությունը փորձում էր հասարակությանը ներկայացնել, որ քրդական խնդիրը մեծ բեռ է թուրքական տնտեսության համար։
Իսկ այսօր Էրդողանը պատրաստ է ռիսկի դիմել և բախվել անգամ ամենավատ տնտեսական հետևանքներին, միայն թե պաշտպանի իր քաղաքական շահերը:
Քաղաքական անկայունության և ահաբեկչությունների ֆոնի վրա մեծապես տուժել է զբոսաշրջության ոլորտը, որի ներկայացուցիչները հաղորդում են ահռելի անկման մասին։ Հյուրանոցների տերերը ահազանգում են, որ մինչև տարվա վերջ զբոսաշրջային ոլորտի կորուստը կազմելու է առնվազն 5 միլիարդ դոլար։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում Իրանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, կոչ են արել իրենց քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց կամ խուսափել Թուրքիայում ցամաքային տրանսպորտային միջոցներից օգտվելուց։ Զբոսաշրջիկներին նաև կոչ են անում չլքել զբոսաշրջային գոտիները։ Նշենք նաև, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռևս նման հայտարարությամբ հանդես չի եկել։
Ինչպես գրում է Al-Monitor-ը, PKK-ի դեմ հարձակումներից հետո թուրքական արժույթը ևս անկում է գրանցել, իսկ Ստամբուլի ֆոնդային բորսայի անկումը տագնապալի մակարդակի է հասել: Արտահանումը ևս ծանր կացության մեջ է, ինչն առանց այն էլ տուժել էր Սիրիայում և Իրաքում շարունակվող պատերազմների պատճառով։ Զգալի վնասներ է կրում նաև առևտրի ոլորտը։ Մարդիկ խուսափում են առևտրային կենտրոններ հաճախելուց` հետևելով ոստիկանության նախազգուշացումներին այն մասին, որ մարդաշատ վայրերում կարող են ահաբեկչություններ իրականացվել։
Ընդհանուր առմամբ հուլիսի 20-ից հետո քրդերի դեմ թուրքական իշխանությունների սկսած արշավը պետությանը 55 միլիարդ ԱՄՆ դոլար է արժեցել: Մասնագետները կանխատեսում են, որ այս թիվը մեծանալու է այնքան ժամանակ, քանի դեռ ճգնաժամը շարունակում է խորանալ: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար Թուրքիային ևս 215 միլիոն ԱՄՆ դոլար է պետք լինելու։
Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, Էրդողանը մտադիր է շարունակել իր գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի «պատժել բոլոր քրդերին»:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը Սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ:
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ