ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդերը զգուշացնում են ԱՄՆ-ին

Թուրքական իշխանությունների և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև բախումները տարածվել են Թուրքիայի հարավարևելյալ շրջանններում: Մի քարք քաղաքներում պարեկային ժամ է հայտարարվել: Շարունակվող բռնություններին զուգահեռ տեղեկություններ են ստացվում երկու կողմերի զոհերի մասին, որոնց թիվն անընդհատ աճում է: Թուրքական Hurriyet-ը հայտնում է, որ Դիարբեքիրի տարբեր թաղամասերում անվտանգության աշխատակիցներ են սպանվել և վիրավորվել:

Միաժամանակ աճում են զոհերը PKK-ի շրջանում: Տարբեր աղբյուրների համաձայն PKK-ի զինյալների շարքում ավելի քան 260 զոհեր կան: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Բացի այդ, թուրքական իշխանությունները հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել երկրի 34 նահանգներում, որոնց արդյունքում ավելի քան 1300 մարդ է ձերբակալվել:  

Հատկանշական է, որ զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում: Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դիրքերի ռմբակոծման արդյունքում շուրջ մեկ տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել: Գրեթե 80 ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները: Թուրքական իշխանությունները հերքում են այս տեղեկությունները` նշելով, որ հարվածներ են հասցրել բացառապես PKK-ի դիրքերին:

Միջազգային հանրությունը բավարարվում է միայն զգուշացումներով: Արևմտյան երկրներն իրենց հայտարարություններում անդադար շեշտում են Թուրքիայի` ինքն իրեն պաշտպանելու իրավունքը: Պաշտոնական Բաղդադը, սակայն, դատապարտել է Թուրքիայի գործողությունները` պահանջելով հարգել իր ինքնիշխանությունը: Իսկ Իրաքյան Քրդստանի իշխանություններն ավելի զգուշավոր մոտեցում են որդեգրել` խնդրելով PKK-ին լքել քրդական ինքնավար շրջանի տարածքը, որ խաղաղ բնակչության շրջնում այլևս զոհեր չգրանցվեն:

Արևմտյան երկրների նման արձագանքը պատճառ հանդիսացավ պնդելու, որ Արևմուտքը լքում է «Իսլամական պետության» դեմ պայքարում իր ամենահուսալի դաշնակիցներին: Սակայն քրդերը չեն դադարում հույսը դնել Արևմուտքի վրա` նշելով, որ արևմտյան երկրները կարող են օգնել հաղթահարել թուրքական ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունները:

«Ես կոչ եմ անում ԱՄՆ-ին միջնորդել մեր և Թուրքիայի միջև: Համապատասխան երաշխիքների դեպքում մենք կընդունենք նրա միջնորդական դերակատարումը», - PKK-ի ռազմական ղեկավարի խոսքերը մեջբերում է Kurdistan.ru-ն: PKK-ն զգուշացնում է, որ եթե ԱՄՆ-ը չմիջամտի, կկորցնի ԻՊ-ի դեմ ցամաքային պայքարում իր առանցքային դաշնակիցներին ի դեմս քրդերի:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: