ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի տարածքային ամբողջականությունը վտանգվա՞ծ է

2015 թվականը Թուրքիայի քրդերի համար կարելի է շրջադարձային համարել: Նախ այն հանգամանքը, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, խորհրդարանական ընտրություններում հավաքելեց ձայների աննախադեպ 13 տոկոսը, և երկրորդ՝  լուրջ դիմադրություն ցույց տալով, Քուրդիստանի բանվորական կուսակցությունը կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել Թուրքիայի մի շարք քաղաքներ: Ի պատասխան թուրքական կառավարության կողմից իրականացրած հարձակումների՝  քրդերը երկրի արևելքում՝ Գավար, Սլոփի, Ջզիր, Շրնակ, Ջուլամերկ, Կոտե, Գմգլե, Ֆարկին, Դիջլա, Նսեդին քաղաքներում և Դիարբաքրի Սուր թաղամասում հայտարարել են  իրենց սեփական տարածաշրջանային ինքնավարության մասին:

Անվտանգության աղբյուրների հայտնած տվյալների համաձայն՝ Քուրդիստանի բանվորական կուսակցությանն  ինքնավարություններ ստեղծելու հրամանը տրվել է Դուրան Կալկանի  կողմից, ով համարվում է Քուրդիստանի հանրությունների միության խորհրդի գործադիր անդամ ( հարկ է նշել, որ կազմակերպությունը համարվում է ՔԲԿ-ի հովանավորը):  Ըստ որոշ աղբյուրների՝  ՔԲԿ  ուժերը փորձում են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ պետական ուժերը չունենան որևէ վերահսկողություն տվյալ տարածքներում և որ ՔԲԿ-ին պատկանի վերջնական խոսքն այդ տարածքներում:  Այս ամենից ելնելով կարելի է ասել, որ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը ցանկանում է ուժեղ տեղական ինքնակառավարման համակարգ, այնպիսին, ինչպիսին որ գոյություն ունի Սիրիայում:

Կարելի է ասել, որ այս քայլը սպասելի էր քրդերի կողմից: ՔԲԿ-ի ինքնավարություն ստեղծելու պահանջը, դեռևս եղել է  2009 թ. Օսլոյում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: ՔԲԿ-ի  բանտարկված առաջնորդ Օջալանը ևս, ով պատրաստել էր հակամարտության կարգավորման 200-էջանոց պլան և ներկայացրել այն կառավարությանը, բարձրաձայնում էր ինքնավարության ստեղծման անհրաժեշտության մասին: Օջալանն առաջարկում էր  Թուրքիայի ներսում ստեղծել առանձին նահանգներ, որտեղ կգործի  այնպիսի համակարգ, որը կկենտրոնանա տվյալ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեություններն ամրապնդելու վրա: Համաձայն նրա ներկայացրած պլանի՝ քաղաքապետարանները պետք է ի վիճակի լինեին պահպանել տվյալ տարածաշրջանի անվտանգությունը: Իսկ պարտիզանական ՔԲԿ-ն  պետք է ներգրավված լիներ այդ քաղաքական գործընթացում: Հատկանշական է, որ ինքնավարությունը նախատեսում էր մի համակարգ, որը չէր կառավարվելու ուղղակիորեն Անկարայի կողմից,  այլ  հիմնված էր լինելու ուժեղ տեղական ինքնակառավարման համակարգի վրա: Սակայն ԱԶԿ-ի և քրդերի՝ քրդական հարցի խաղաղ կարգավորման այս 2009 թվականի փորձն այդպես էլ ընթացք չստացավ: Երկու կողմերն էլ ՝ կառավարությունն ու ՔԲԿ-ն 2011 թվականին մեղադրեցին միմյանց բանակցությունների ձախողման մեջ, երբ գործընթացը հրապարակային բնույթ ստացավ: Այս ձախողումն էլ հանգեցրեց թուրքական պետական ուժերի և Քուրդիստանի բանվորական կուսակցության միջև արյունալի հակամարտության: 

2014 թվականին Էրդողանը նոր խաղ սկսեց քրդերի հետ: Իր նախընտրական քարոզարշավի համար ցանկանալով ստանալ քրդերի ձայները՝ Էրդողանը   ՔԲԿ առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ նախաձեռնեց նոր բանակցությային գործընթաց, սակայն ընտրություններից հետո, հրաժարվելով շարունակել բանակցությունները, կրկին փակուղի մտցրեց քրդական հարցը: Դրան ի պատասխան քրդերը սկսեցին սպառնալ Էրդողանին, որ երկրի հարավ-արևելքում ինքնավարություն կստեղծեն: Քրդական կազմավորումների միությունը՝ ներառյալ Քրդական բանվորական կուսակցությունը, դատապարտում էին հիմնականում Էրդողանի այն հայտարարությունը, թե տեղին չէ ՔԲԿ-ի և Անկարայի միջև բանակցություններին իրավական հիմք տալը:

Եթե նախկինում քրդերը միայն սպառնում էին և բախումները հիմնականում տեղի էին ունենում լեռներում, ապա այսօր դրանք տեղափոխվել են նաև քրդաբնակ քաղաքներ: Քրդերը սկսեցին ձեռնարկել մի շարք կանխարգելիչ միջոցառումներ՝ ոստիկանների մուտքն իրենց  շրջաններ  կանխելու նպատակով: Այս ամենը թուրքական իշխանությունների կողմից դիտարկվում է որպես Թուրքիայի տարածքային ամբողջականությունը խախտման փորձ և արդեն ոստիկանությանը հրամայվել է գործողություններ սկսել ինքնավարություն հայտարարած մի շարք քուրդ քաղաքապետերի և քրդական DBP Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության շրջանային ղեկավարների դեմ: Երկրի վարչապետ Դավութօղլուն իր հերթին կոչ է արել բոլորին համախմբվել և դուրս գալ ՔԲԿ «ահաբեկչական խմբավորման» դեմ: Սակայն հարցը կայանում է նրանում, թե այս ձերբակալությունները և կոչերը որքանո՞վ կօգնեն իշխանություններին երկրում կայուն վիճակ ստեղծելու համար: Հաշվի առնելով քրդերի մարտական տրամադրվածությունը՝ կարելի է ասել, որ նրանք  չեն պատրաստվում հեշտությամբ հետ կանգնել իրենց առջև դրված նպատակից:  Թուրքիայում նրանց թիվը տարբեր տվյալներով կազմում է մոտ 18 միլիոն, և եթե  ​​նույնիսկ նրանց մեկ հարյուրերորդը զինվի  (ստեղծված իրավիճակը տանում է արդեն դրան), ապա կստացվի բավական լուրջ ուժ: Ընդ որում,  հարցը կայանում է ոչ միայն քրդերի թվի մեջ կամ նրանում, թե որքանով են կազմակերպված գործում, այլ նրանց տրամադրվածությամբ:  Իրաքի քաղաքացիական պատերազմի արդյունքում անկախ Քուրդիստանն արդեն դարձել է իրականություն, Սիրիայում ևս քրդերը ձեռք են բերել որոշակի ինքնուրույնություն: Ստացվում է, որ հերթը Թուրքիայի քրդերինն է...

Հատկանշական է, որ, չնայած Թուրքիայի քրդերի կողմից տեղական ինքնավարությունների հռչակմանը, ո՛չ Իրաքից, ո՛չ Սիրիայից, ոչ միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքներ դեռևս չկան, ինչն էլ թուրքական իշխանություններն հնարավորություն է տալիս պատժիչ գործողություններ իրականացնել՝ չփորձելով անգամ խաղաղ կարգավորման ընհանուր եզրեր գտնել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: