ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի արևելքում կրկին հրադադար է

Չնայած սեպտեմբերի 1-ին հաստատված հրադադարին՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Վերջին մի  քանի օրերի ընթացքում հակամարտության երկու կողմերն էլ ընդհանուր առմամբ կատարում էին նոր ուսումնական տարվա սկզբից հրադադարը պահպանելու վերաբերյալ օգոստոսի վերջին ձեռք բերած պայմանավորվածությունը: Սա ինչ-որ տեղ հույս է ներշնչում, որ այդ փխրուն հրադադարի հաստատումը կարող է կայուն խաղաղության սկիզբ դառնալ Ուկրաինայի արևելքում՝ հատկապես, որ կրկին ակտիվանում են հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:

Այսպես, սեպտեմբերի կեսերին նախատեսվում է «Նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպում, որին պետք է նախորդի արտգործնախարարների հանդիպումը: Իսկ մինչ այս այսօր Մինսկում իր աշխատանքներն է սկսել Կոնտակտային խմբի անվտանգության հարցերով ենթախումբը: Նախատեսվում է, որ այս հանդիպման ժամանակ քննարկվելու է 100 մմ փոքր տրամաչափի զենքը շփման գծից հետ քաշելու վերաբերյալ համաձայնագիրը: Այս հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն նաև հաջորդ շաբաթ՝ արդեն Կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ: Նշենք, որ նման համաձայնագիր կնքելու մասին խոսվում է դեռևս հուլիսից: Սակայն կողմերը այդպես էլ չեն կարողանում համաձայնեցնել զենքը հետ քաշելու պայմանները: Սպասել, որ սեպտեմբերի 8-ին Մինսկում կայանալիք Կոնտակտային խմբի այս հանդիպման ժամանակ կողմերին կհաջողվի համաձայնության գալ այս հարցի շուրջ, չարժե:

Կիևում հույս ունեն, որ այս հրադադարը թույլ կտա բանակցություններ սկսել Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման մասին: Նրանք շարունակում են պնդել, որ ընտրությունները Դոնբասում  անցնեն ուկրաինական օրենսդրության և ԵԱՀԿ չափանիշների համապատասխան և միջազգային դիտորդների մասնակցությամբ: Ընդ որում, պահանջում են ընտրություններն անցկացնել ողջ Դոնբասի տարածքում և  տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա բոլոր զորքերը, կամավորներին, Ռուսաստանի հետ սահմանին հաստատել Ուկրաինայի վերահսկողությունը: Դոնեցկի և Լուգանսկի իշխանություններն արդեն իսկ մերժել են այս պահանջները՝ նշելով, որ դա չի համապատասխանում Մինսկի պայմանավորվածություններին: Նրանք արդեն նշանակել են սեփական տեղական ընտրություններ:

Այս ֆոնին հրադադարը Դոնբասում կարող է ժամանակավոր բնույթ կրել: Փորձագետները կարծում են, որ լավագույն դեպքում կողմերին կհաջողվի հասնել հակամարտության սառեցմանը, բայց ոչ լուծմանը՝ հատկապես որ Ուկրաինայի ներսում ներքաղաքական իրավիճակը ևս անկայուն է կապված սահմանադրական փոփոխությունների ընդունման հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: