ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն պետք է տարբերակի Հայաստանի և Բելառուսի հետ հարաբերությունները

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի՝ օրերս արած հայտարարությունը, որում Հայաստանն ու Բելառուսը հավասարեցվում էին, և տպավորություն էր ստեղծվում, թե երկու երկրների հետ համագործակցության միանման պայմանագրեր են մշակվում ԵՄ-ի կողմից, անընդունելի է:

 Եվրաինտեգրման մակարդակով Հայաստանն ու Բելառուսը ոչ միայն գտնվում են տարբեր մակարդակների վրա, այլև ռադիկալ կերպով տարբերվում են ԵՄ-ի հետ նրանց հարաբերությունների բնույթը, հայտարարված նպատակներն ու անցած ուղին:

 2013թ. հուլիս ամսին Հայաստանն արդեն իսկ բավարարել էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները, ավարտել էր համաձայնագրի շուրջ բանակցությունները, և ԵՄ-ն հայտարարել էր, որ գործընթացն ավարտված է:

 Մինչդեռ Բելառուսը ոչ միայն չի բավարարել ԵՄ պահանջները, այլ ընդհանրապես չի մեկնարկել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Երկրում քաղբանտարկյալների առկայությունը, ընդդիմության և քաղհասարակության նկատմամբ ճնշումներն ու ժողովրդավարության հետ կապված մի շարք այլ գործոններ մշտապես դուրս են թողել Բելառուսին Ասոցացման համաձայնագրի բանակցման գործընթացից: 2010թ. դեկտեմբերից առ այսօր դեռևս պահպանվում են Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները:

 Եթե համեմատենք Արևելյան գործընկերության ինդեքսը, երեք չափորոշիչներից երկուսով Հայաստանը 0.1 և ավելի, իսկ երրորդով 0.3 միավորով առաջ է Բելառուսից (փոխկապակցվածություն 1-ից՝ Հայաստանը՝ 0.52, Բելառուսը՝ 0.42 միավոր, մերձեցումը՝ համապատասխանաբար՝ 0.61, 0.42, կառավարումը՝ 0.48, 0.31), նույնը վերաբերում է նաև ԱլԳ երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսին, որտեղ Հայաստանն ունի 955, իսկ Բելառուսը՝ 502 միավոր: Ի դեպ, որոշ չափորոշիչներով Հայաստանը հավասարվում կամ առաջ է անցնում նույնիսկ ԱլԳ առաջատար համարվող որոշ երկրներից:

 ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար իրավական հիմք ապահովող նոր համաձայնագիրը հիմնվելու է մինչ օրս ՀՀ-ԵՄ հարաբերությունների արդեն իսկ գրանցված արդյունքների, այդ թվում՝ բանակցված և ավարտին հասցված Ասոցացման համաձայնագրի վրա՝ այն ենթարկելով անհրաժեշտ փոփոխությունների: Ուստի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը որևէ կերպ չի կարող նույն նժարի վրա դրվել կամ համեմատվել ԵՄ-Բելառուս համաձայնագրի հետ:

 Հակառակ դեպքում ԵՄ կողմից հայտարարված բարեփոխումները գործընկեր երկրների հետ հարաբերություններում և նրանց հանդեպ առավել ճկուն, նրանց պահանջներին և ակնկալիքներին համապատասխանող հարաբերությունների կառուցումը որևէ կերպ չեն իրագործվի, և հարցականի տակ կդրվի առանց այն էլ վտանգված և ճգնաժամերի ենթարկված Արևելյան գործընկերության քաղաքականությունը:

 Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է նույն տեմպով շարունակել բարեփոխումներն ու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ արդեն հաշվի առնելով նաև ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Նահանջը մեր՝ արդեն իսկ ունեցած հարաբերությունների մակարդակից և ձեռքբերումներից մեզ համար ընդունելի լինել չի կարող:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: