Սայմոն Մեյսոն. Ընդհանուր մինիմալ նպատակ ունենալը չափազանց կարևոր է բանակցային գործընթացում
Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Շվեյցարիայում գտնվող Անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի (Center for Security Studies) Միջնորդության աջակցության թիմի ավագ գիտաշխատող և ղեկավար Դոկտոր Սայմոն Մեյսոնի հետ: Հարցազրույցն իրականացվել է Երևանում սեպտեմբերի 25-ից 28-ը կայացած «Խաղաղության ճանապարհի դժվարությունները. դասեր Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի փորձից» թեմայով սեմինարի շրջանակներում*:
- Կկիսվե՞ք սեմինարից Ձեր տպավորություններով:
- Կցանկանայի նշել, որ մարդիկ շատ հետաքրքրված, մոտիվացված և փորձառու են: Դա հրաշալի է, քանի որ սա փոխադարձ ուսուցում է, այլ ոչ թե դասավանդում:
Այս տեսակի սեմինարների շատ մասնակիցներ մեծ փորձ ունեն, և որոշ կոնցեպտներ և գաղափարներ ավելի շատ միջոց են հասկանալու, թե ինչ են նրանք իրականում անում, և այս առումով, հաճելի է աշխատել մարդկանց հետ, ովքեր այդքան ակտիվ են իրենց գործունեության ոլորտում:
- Ձեր կարծիքով, ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ հակամարտող կողմերին բանակցություններ սկսելու համար:
- Դրա համար կան տարբեր եղանակներ: Կողմերը, որոնք ցանկանում են բանակցել, պետք է համապատասխան կամք դրսևորեն: Հաճախ նրանք համոզված չեն, որ դա կարող է աշխատել:
Այնուամենայնիվ, բանակցելու կամքը նվազագույն պայմաններից մեկն է:
Կան նաև դեպքեր, երբ կողմերը բավարարված չեն իրավիճակից: Եթե դուք բոլորովին բավարարված եք իրավիճակով, ինչու՞ դուք պետք է բանակցեք: Պետք է լինի ինչ - որ դժգոհություն ներկա իրավիճակից և հույս, որ փորձելով բանակցել, դուք կարող եք ստանալ ավելի լավ բան:
Կարևոր է նաև, որ լինի տարածաշրջանային և միջազգային կոնսենսուս, որը հնարավոր կդարձնի բանակցային գործընթացը: Դա չի նշանակում, որ տարածաշրջանային և միջազգային դերակատարները պետք է ակտիվորեն աջակցեն բանակցային գործընթացին, սակայն նրանք առնվազն չպետք է արգելափակեն այն: Այնպես որ, այդ նվազագույն կոնսենսուսի կարիքը կա: Օրինակ, Սուդանի դեպքում, որն ավարտվեց համապարփակ խաղաղության գործընթացով, կար այդ նվազագույն կոնսենսուսը թույլ տալու, որ գործընթացը տեղի ունենա: Ես կարծում եմ, որ դա կողմերի միջև հաջող բանակցությունների պայմաններից մեկն է:
- Որո՞նք են այն անհրաժեշտ սկզբունքներն ու մոտեցումները, որոնց հակամարտող կողմերը պետք է հետևեն կառուցողական բանակցությունների համար:
- Առանցքային հարցերից մեկն այն է, թե արդյոք կողմերը բանակցային գործընթացում ունեն ընդհանուր նպատակ: Այսպես, A կողմն ունի նպատակ, B կողմը ունի նպատակ և եթե կա երրորդ կողմ՝ միջնորդ, ապա այն ևս ունի նպատակ: Այստեղ հարցն այն է, թե կա՞ արդյոք մի ընդհանուր նվազագույն նպատակ: Եթե դուք չունեք ընդհանուր նպատակ, չափազանց դժվար է բանակցային գործընթացի համար կողմնորոշում գտնել: Եթե ունեք ընդհանուր նպատակ, հարցն այն է, թե բանակցությունների ժամանակ ինչ հարցերի պետք է անդրադառնաք ձեր ընդհանուր նպատակին հասնելու համար: Սա մի կետն է:
Մյուս կետը, որի մասին պետք է միշտ մտածել բանակցությունների ժամանակ, գործընթացը և բովանդակությունն են: Դրանք երկուսն էլ կարևոր են, կապակցված են, բայց կարող են նաև առանձին դիտարկվել: Եթե ուզում եք հասնել համաձայնության, պետք է ունենաք գործընթացի որոշակի կառուցվածք և համակարգ, որպեսզի գործ ունենաք Ձեր բովանդակության հետ:
Դուք չեք կարող մտնել բանակցությունների մեջ և զբաղվել Ձեր ուզած ողջ բովանդակությամբ: Պետք է նախ դիտարկեք տարբեր հարցեր՝ օրակարգը, անցկացման վայրը և քննարկվող հարցերի հերթականությունը: Բոլոր այս գործընթացային հարցերը շատ կարևոր և հիմնարար են, եթե ցանկանում ենք հասնել Ձեր նպատակին:
Բանակցություններում կա մեկ հստակ գաղափար, որը գալիս է «Հասնել «Այո»-ի» գրքից: Գիրքն ասում է, որ տարբերություններ կան դիքորոշումների (այն, ինչ կողմերը ցանկանում են, ինչը նրանք հայտարարում են, որ ցանկանում են) և շահերի (մտավախություններ, դիրքորոշման հիմքում գտնվող պատճառներ) միջև: Այսինքն՝ եթե Դուք հետևում եք Ձեր դիրքորշմանը, Դուք արգելափակման մեջ եք հայտնվում, Դուք պետք է առաջինը գնաք դիրքորոշումից ավելի խորը՝ դիտարկելու կողմերի շահերը՝ հետաքրքրություններն և մտավախությունները և եթե գտնում եք, որ կարող եք գտնել հնարավոր համաձայնության կետ, որտեղ երկու կողմի շահերը կարող են բավարարվել, դա առաջին քայլն է նախքան տարբերականներ դիտարկելը,համաձայնագիր կնքելը կամ լուծում գտնելը:
- Ի՞նչ աշխատանք պետք է իրականացվի հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների հետ, քանի որ նրանք կարող են ունենալ իրենց ներդրումը բանակցային գործընթացում կամ հակամարտությունների կարգավորման մեջ ընդհանրապես:
Դա մեծապես կախված է, իհարկե, թե ինչ հակամարտություն, ինչ դեպք եք դիտարկում, բայց գաղափարն այն է, որ մարդիկ, ովքեր տուժել են հակամարտությունից և ովքեր կառավարում են հակամարտությունը, պետք է նաև ինչ-որ կերպ ներգրավված լինեն դրա կարտգավորմանը: Եթե դիտարկենք 2007-2008 թվականների Քենիայի ընտրական ճգնաժամի դեպքը, շատ կարևոր էր էլիտայի՝ Track 1, քաղաքական մակարդակի դերը, Քոֆի Անանի միջնորդությունը, սակայն հակամարտությունը վերաբերում էր ամբողջ հասարակությանը:
Միշտ շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը ներգրավված լինի գործընթացում, եթե նույնիսկ այն հակամարտության պատճառով բևեռացված է և բաժանված: Կարևոր է, քանի որ քաղաքացիական հասարակության վերլուծությունները տարբեր են քաղաքական վերնախավի մոտեցումներից: Նրանք կարող են ունենալ գաղափարներ, որ քաղաքական էլիտան չունի:
Եվ վերջապես, եթե դուք համաձայնության եք հասնում Track 1-ի մակարդակով՝ առանց որևէ ներգրավման, խորհրդակցությունների, քաղաքացիական հասարակության հետ կարծիքների փոխանակման, ձեր համաձայնությունը ոչ լեգիտիմ և անկայուն կլինի հասարակության աչքերում: Օրինակ Քենիայում Track 1 մակարդակով գործընթացին զուգահեռ ընթանում էր մուլտիթրեք գործընթաց (Track 1-ի և Track 2—ի ներգրավմամբ) և միջնորդ Քոֆի Անանը խորհրդակցել և խոսել էր քաղաքացիական հասարակության դերակատարների հետ, տեսել նրանց վելուծությունները, ծանոթացել նրանց մտքերին, ինչպես նաև ստացել երաշխիքներ, որ Track 1 մակարդակում համաձայնագիրը ստորագրվելու դեպքում քաղաքացիական հասարակությունը կհամաձայնի և կիրականացնի այն:
*Սեմինարն իրականացրել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» (CMI) իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ: Սեմինարի իրականացմանը «Միացյալ թագավորության Հակամարտության, անվտանգության և կայունության» ֆոնդի (United Kingdom Conflict, Security and Stability Fund) շրջանակում աջակցել է Երևանում բրիտանական դեսպանատունը:
Պարտադիր չէ, որ հարցազրույցի մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն բրիտանական կառավարության դիրքորոշումը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ