ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջիմ Մըրֆի. ռազմատենչ պահվածքի պատասխանը չի կարող լինել փոխզիջումը

«Արմեդիա» ՏՎԳներկայացնում է բացառիկ հարցազրույց Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին նախարար, Շոտլանդիայի անկախության հանրաքվեի դեմ քարոզարշավի ակտիվ մասնակից Ջիմ Մըրֆիի հետ: Հարցազրույցն իրականացվել է սեպտեմբերի 25-28-ը Երևանում կայացած «Խաղաղության գործընթացի բարդությունները. դասեր Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի օրինակներից» խորագրով սեմինարի շրջանակներում*:

 

-               Կկիսվե՞ք ծրագրից Ձեր ընդհանուր տպավորություններով:

-                Հաճելի է լինել այստեղ՝ Երևանում: Սա իմ առաջին այցն է Հայաստան: Նախագիծը, իրոք, շատ պրոֆեսիոնալ է: Լավ էր, որ հակամարտությունների կարգավորման մասին խոսելու համար այստեղ կային մարդիկ Հյուսիսային Իռլանդիայից և Շոտլանդիայից, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից: Յուրաքանչյուր իրավիճակ տարբեր է: Մենք չենք եկել այստեղ մարդկանց ասելու, որ իրենք պետք է հետևեն նույն ուղուն, պետք է անեն այն, ինչ տեղի է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի դեպքում, պետք է բանակցեն այնպես, ինչպես դա տեղի է ունեցել Շոտլանդիայում: Մարդիկ կատարում են իրենց սեփական ընտրությունն այն ամենից, ինչ սովորում են միջազգային փորձերից, բայց շատ լավ է կիսվել այդ փորձով:

-               Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, ընդգծում ենք գործընթացին հասարակության բոլոր շերտերի ներգրավման կարևորության մասին: Դուք մի շարք կարևոր պաշտոններ եք զբաղեցրել Մեծ Բրիտանիայի կառավարությունում, կարո՞ղ եք կիսվել Ձեր փորձով, թե ինչպե՞ս էր հնարավոր անձամբ Ձեզ համար և ձեր կառավարության համար ընդհանրապես ապահովել հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ այդ լայն ներգրավումը:

-                Երբ ես նախարար էի բրիտանական կառավարությունում, Մեծ Բրիտանիայի` Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ գործողություններում շատ դժվար էր ներգրավել բոլոր դերակատարներին: Կային մարդիկ, ովքեր առճակատվել էին բռնությանն անցյալում, և հետևաբար տարաձայնություններ ունեին միմյանց հետ:

Շոտլանդիայի դեպքում մենք ունեցանք մեկ այլ իրավիճակ: Դա բռնությամբ հակամարտության կարգավորում չէր, այլ հակամարտող կարծիքների կարգավորում առ այն, թե Շոտլանդիան պետք է մնա՞ Միացյալ Թագավորության կազմում, թե՞ ոչ: Այդ մասին կային քննարկումներ, բանակցություններ, հանրաքվե:

-               Դուք այն քաղաքական գործիչներից եք եղել, որոնք կողմ էին, որ Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում, որը ժողովրդավար երկիր է: Այդ հարցի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը նույնը կլինե՞ր, եթե Մեծ Բրիտանիան չլիներ ժողովրդավարական երկիր, և մարդիկ Շոտլանդիայում իմանային, որ Մեծ Բրիտանիայում իրենց հիմնական իրավունքները չեն կարող պաշտպանված լինել:

-               Դուք ճիշտ նկատեցիք, որ Միացյալ Թագավորությունը շատ ժողովրդավարական երկիր է, և դա իր քաղաքականության հիմնական, կարևոր մասերից մեկն է: Այն կարող է միշտ էլ ավելի ժողովրդավարական և ավելի բաց դառնալ: Կարևոր էր, որ Միացյալ Թագավորության չորս երկրները կարևորեն այն, ինչ ձեռք ենք բերել, և հարգեն ժողովրդավարությունը:

Դժվար է ենթադրել, թե ինչ տեղի կունենար, եթե Շոտլանդիան լիներ ոչ ժողովրդավարական պետության անդամ, քանի որ Միացյալ Թագավորությունը ժողովրդավարական է, և հանրաքվեի անցկացումն ապացուցում է դա: Յուրաքանչյուր իրավիճակ բոլորովին այլ է, և այն, ինչ մենք փորձում ենք անել այստեղ վերջին մի քանի օրերի ընթացքում, ներկայացնելն է, թե ինչ է տեղի ունեցել երկու տարբեր իրավիճակներում Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում: Լսելով դա՝ եթե դուք կարող եք և եթե կարծում եք, որ մեզնից սովորելու ինչ-որ բան կա, լավ է: Ես ուրախ եմ, որ Շոտլանդիան որոշել է մնալ Միացյալ Թագավորության կազմում, քանի որ դա լավ է ինչպես Միացյալ Թագավորության, այնպես էլ Շոտլանդիայի համար:

-               Դուք հարուստ փորձ ունեք դիվանագիտության ասպարեզում: Կկիսվե՞ք Ձեր փորձի մի քանի հիմնական դասերով:

 -              Ժամանակին ես հաճախ էի այցելում Վրաստան, քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները շատ-շատ վատ էին, և, իհարկե, այդ ժամանակ Ռուսաստանի և Վրաստանի միջև կար կարճ հակամարտություն: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում եղած ժամանակվանից վերցված դասն այն է, որ դուք պետք է լսեք այլ մարդկանց, դուք պետք է պարզեք, թե որտեղ են նրանք ճիշտ, և որտեղ դուք կարող եք լինել սխալ, քանի որ կյանքում ոչ ոք միշտ ճիշտ չէ, և կյանքում գրեթե ոչ ոք միանշանակ սխալ չէ: Դա շատ կարևոր է միջազգային հարաբերությունների համար:

Քաղաքական գործիչները պետք է ներկայացնեն իրենց փաստարկները՝ հիմնավորելով իրենց մոտեցումները: Սակայն եթե Ձեր միակ նպատակը միայն սեփական փաստարկները ներկայացնելն է, ապա հանդիպելն անիմաստ է: Ժամանակի ընթացքում դուք պետք է պատրաստ լինեք փոխզիջումների գնալ: Երբեմն մարդիկ փոխզիջումը դիտարկում են որպես թուլություն, սակայն ողջամիտ փոխզիջումն իրական ուժ է, քանի որ դուք ուժ ունեք հրաժարվել ձեր որոշ փաստարկներից և պատրաստ եք գնալ տուն և համոզելու ձեր հասարակությանը:

*Սեմինարն իրականացրել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» (CMI) իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ: Սեմինարի իրականացմանը «Միացյալ թագավորության Հակամարտության, անվտանգության և կայունության» ֆոնդի (United Kingdom Conflict, Security and Stability Fund) շրջանակում աջակցել է Երևանում բրիտանական դեսպանատունը:

 

Պարտադիր չէ, որ հարցազրույցի մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն բրիտանական կառավարության դիրքորոշումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: