ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաղեստինա-իսրայելական հակամարտություն. նոր ինթիֆադա՞

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը հերթական անգամ սրվել է: Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին շարունակվում են գրեթե ամենօրյա բնույթ ստացած ահաբեկչությունները:

Նախօրեին Բեէր-Շևա քաղաքում պաղեստինցին հարձակվել է իսրայելցի զինվորի վրա, սպանել նրան և նրա զենքից կրակ բացել շրջակայքում գտնվող խաղաղ բնակչության վրա: Առնվազն 10 մարդ վիրավորվել է: Ինչպես նշում է MK-ն, վերջին մի քանի շաբաթների ընթացքում նմանատիպ միջադեպերի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 50-ը:

Իսրայելական իրավապահ մարմինները սկսել են անվտանգության նոր պատ կառուցել Արևելյան Երուսաղեմում, որը պետք է բաժանի արաբական և հրեական թաղամասերը: Ժամանակավոր պատնեշի երկրարությունը կարող է հասնել 300 մետրի:

Ստեղծված իրավիճակը պատճառ է դարձել պնդելու, որ նոր ինթիֆադա է հասունանում:

Ինթիֆադա են անվանում պաղեստինցիների «ժողովրդական ապստամբությունները», որոնք տեղի են ունեցել 2 անգամ: Առաջինը 1987-93 թվականներին, իսկ երկրորդը` 2000-2005-ին: Առաջին ինթիֆադան նաև անվանում են «քարերի պատերազմ», քանի որ պաղեստինցիներն իրենց ելույթների ժամանակ հիմնականում քարեր և ինքնաշեն զինամթերք են կիրառել: Տարբեր տվյալների համաձայն՝ առաջին ինթիֆադայի հետևանքով 1200 պաղեստինցի և 170 իսրայելցի է մահացել:

Սակայն վերլուծաբանները կարծում են, որ ստեղծված իրավիճակն էականորեն տարբերվում է նախորդ երկու ինթիֆադաներից: Նրանք իրավիճակը սրացումը դիտարկում են ընդհանուր տարածաշրջանային ծայրահեղականացման ֆոնի վրա` ընդգծելով, որ միջադեպերում ներգրավված են առանին ծայրահեղական երիտասարդներ, ովքեր չեն ենթարկվում իշխանություններին: Նրանց կարծիքով ներկա իրավիճակում չի կարելի խոսել համակարգված գործողությունների մասին:

Միջազգային ուժերն ու գերտերությունները քայլեր են ձեռնարկում լարվածությունը մեղմելու ուղղությամբ: Մասնավորապես, ակնկալվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի այցը տարածաշրջան: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարում է պաղետսինա-իսրայելական բանակցությունները վերսկսելու իր մտադրության մասին: Սակայն տարածաշրջանում տիրող առանց այն էլ բարդ իրավիճակը լավատեսության առիթ չի տալիս: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: