ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում ընտրություններն անցել են խախտումներով

Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում 2016 թվականին տեղական ընտրությունները կարող են անցկացվել առանց ուկրաինական կողմի մասնակցության, քանի որ Ուկրաինայում նախօրեին տեղի ունեցած ընտրություններն անցել են խախտումներով, այդ թվում նաև ըստ ԵԱՀԿ չափորոշիչների: Այս մասին հայտարարել է ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին: «Մենք տեսնում ենք, որ Ուկրաինան չի կարողանում կամ չի ցանկանում հետևել ԵԱՀԿ չափորոշիչներին իր սեփական տարածքում: Մենք մեր ընտրություններն ինքներս կանցկացնենք՝ համաձայն ԵԱՀԿ չափորոշիչների՝ ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի դիտարկմամբ», - հայտարարել է Պլոտնիցկին:

Կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, Ուկրաինայում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութուններ, որոնց արդյունքում պետք է ընտրվեն 358 քաղաքների ղեկավարներ, ինչպես նաև մարզային և շրջանային խորհուրդների պատգամավորներ: Ընտրությունների արդյունքները պետք է որոշվեն մինչև նոյեմբերի 4-ը և հրապարակվեն 5 օրվա ընթացքում, իսկ երկրորդ փուլի դեպքում դրանք պետք է անցկացվեն նոյեմբերի 20-ից ոչ ուշ:

Նշենք, որ նախնական արդյունքների համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլը միանգամայն հավանական է Լվովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում և Կիևում: Այսպես, Կիևի քաղաքապետի պաշտոնում առաջատարը ներկայիս քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն է, ով ստացել է ընտրողների ձայների 40 տոկոսը, սակայն դա բավարար չէ առաջին փուլում հաղթանակի համար: Նշենք, որ քաղաքային խորհրդում առաջատարը Պյոտոր Պորոշենկոյի «Համերաշխություն» բլոկն է: Դնեպրոպետրովսկում քաղխորհրդի ընտրություններում առաջատարն ուկրաինացի գործարար Իգոր Կալամոյսկիի "Укроп" կուսակցությունն է, Զապորոժեյի քաղաքային խորհրդում՝ «Ընդդիմադիր բլոկ»-ը:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 46.62 տոկոս, ընդ որում՝ նվազագույն մասնակցությունը գրանցվել է Դոնեցկում (31,65%):

«Հենարան» քաղաքացիական ցանցը, որի ներկայացուցիչները հետևել են ընտրությունների ընթացքին, արձանագրել են մոտ 1200 ընտրախախտում: Նշվում է, որ ամենազանգվածային խախտումները վերաբերել են քարոզչությանը, ընտրողներին կաշառելուն և ընտրական հանձնաժողովների աշխատանքին:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի ողջ տարածքով չեն բացվել 237 ընտրատեղամասեր, որոնցից 235-ը Մարիուպոլում և Կրասնոարմեյսկում, երկուսը՝ Սումախում: Նշենք, որ Մարիուպոլում ընտրատեղամասեր չեն հասցվել ընտրաթերթիկները, իսկ  Կրասնոարմեյսկում դրանք անվավեր են ճանաչվել, քանի որ տպագրված են եղել մասնավոր տպարանում: Արդյունքում երկու քաղաքներում էլ ընտրութունները չեն կայացել: Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հանձնարարությամբ Գերագույն Ռադան Մարիուպոլում մինչև այս տարվա վերջ ընտրությունների նոր օր կնշանակի, իրավապահ մարմինները կհետաքննեն ընտրությունների խափանման պատճառները:

Նշենք, որ ընտրությունները չեն անցկացվել Դոնեցկի և Լուգանսկի այն շրջաններում, որոնք գտնվում են ԴԺՀ և ԼԺՀ վերահսկողության տակ, ինչպես նաև Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի 91 և Լուգանսկի 31 բնակավայրերում: Ուկրաինական իշխանությունների հավաստիացումներով այդ բնակավայրերում հնարավոր չէր ապահովել ընտրողների և ընտրահանձաժողովների անդամների անվտանգությունը:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: