ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծխախոտը, խմիչքն ու բենզինը կթանկանան

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվել ու ընդունվել «Ակցիզային հարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

86 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն հաստատել է, որ կբարձրանա ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ կսահմանվի վառելիք օգտագործվող սեղմած գազի համար:

Օրինագծով նախատեսվում էր վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթական այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, քանի որ ՀՀ-ում մոտ 4 անգամ ավելի ցածր են ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերից։

Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում խնդիր է դրված ներդաշնակեցնել բոլոր անդամ պետությունների ակցիզային հարկի դրույքաչափերը ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի մասով:

Պատգամավորները հաշվարկ էին արել, որ արդյունքում օրինակ, մեքենայի գազով լիցքավորումը մոտ 200 դրամով կթանկանա, բենզինի լիտրը՝ 7 դրամով, 10%-ով էլ բարձրացվելու է ծխախոտի և խմիչքի հարկը:

Փոփոխությամբ նախատեսվում է, որ բյուջեի մուտքերը կավելանան 6 մլրդ դրամով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: