ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը առևտրի և ներդրումների առումով Հայաստանի կարևոր գործընկերներից է. Գունար Վիգանդ

Հայաստանը կարևորում է էլ ավելի կառուցողական և փոխհամագործակցված աշխատանքների իրականացումը ԵՄ հետ: Հայկական կողմը Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ուղղությունների վերաբերյալ նոր առաջարկներ ունի։ Այսօր Երևանում մեկնարկած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: 

Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին և երկրների տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր:
Օրակարգում ներառված կլինեն նաև արդարադատության, ազատության և անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հարցերը: «Հայաստանի բոլոր գերատեսչությունները մտադիր են  առանձին առաջարկները ներկայացնել եվրոպական կողմին, մասնավորապես՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտների վերաբերյալ», - նշել է նախարարը՝ հավելելով, որ էկոնոմիկայի նախարարությունն առանձնակի ուշադրություն է հատկացում նորարարության ոլորտում համագործակցությանը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությանը։ «Մոտ ժամանակներս «Հորիզոն 2020» համաձայնագրի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և ԵՄ-ի միջև «Կոսմե» համաձայնագրի ստորագրումը», - նշել է Ճշմարիտյանը։ Նախարարն ընդգծել է, որ «Հորիզոն 2020»-ը կարող է Հայաստանում նորարարական համակարգի հետագա զարգացման լրջագույն ռեսուրս դառնալ։

Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստին կքննարկվեն նաև Երևանի և Անկարայի հարաբերությունները։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը, կքննարկվի նաև Ղարաբաղյան հարցը։ «Մեզ շատ են անհանգստացնում սահմանային շրջաններում տեղի ունեցող միջադեպերը։ Մենք ուզում ենք, որ խաղաղություն հաստատվի», - ընդգծել է եվրոպացի պաշտոնյան։

Հանձնաժողովի նիստից առաջ Վիգանդը ևս մեկ անգամ նշել է, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի ընտրությունը և Եվրասիական տնտեսական  միությանն անդամակցելու  նրա որոշումը՝ ընդգծելով, որ կողմերի միջև համագործակցությունը՝  Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ մեկտեղ, շարունակում է ամրապնդվել։ «Եվրամիությունն առևտրի և ներդրումների առումով դեռևս Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է։ ԵՄ-ն նաև ֆինանսական օգնություն է ցուցաբերում Հայաստանին բարեփոխումներ անցկացնելու համար», - նշել է Վիգանդը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների գագաթաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու շուրջ բանակցությունների մանդատ տրամադրվեց։ Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: