ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միասնական ռոումինգային քաղաքականություն ԵՄ-ում

Եվրախորհրդարանը նախորդ ամսվա վերջին ռուոմինգի համար բջջային օպերատորների կողմից լրացուցիչ վճարը հանելու մասին օրենք ընդունեց: Որոշումն ընդունվել է Եվրամիության միասնական թվային շուկայի համար մշակված շարունակական քաղաքականության շրջանակում, հաղորդում է CNews-ը:

Օրենքի համաձայն, 2017թ. հունիսի 15-ից արգելվում է ռոումինգում գտնվող բջջային օպերատորներից զանգերի, SMS հաղորդագրությունների, կամ ինտերնետի համար լրացուցիչ վճարների գանձումն ինչպես Եվրամիության անդամ բոլոր երկրների, այնպես էլ Երոպական տնտեսական գոտու անդամ երկրների տարածքում: Նշենք, որ վերջինիս կազմի մեջ, բացի ԵՄ երկրներից, մտնում են նաև Եվրամիության հետ Ասոցացման առևտրային համաձայնագիր կնքած Իսլանդիան, Նորվեգիան ու Լիխտենշտեյնը:

Օրենքը սահմանում է ոչ միայն առանց հավելավճարի ռոումինգային միասնական ծառայությունների անցման ժամկետներն, այլև՝ սահմանված առավելագույն դրույքաչափերը: Դրանք են՝ 5 ցենտ մեկ րոպե հեռախոսազանգի համար, 2 ցենտ SMS հաղորդագրությունների և 5 ցենտ մեկ մեգաբայթ ինտերնետի համար:  Մտավախությունները, որ այս սակագները կարող են չբավարարել ԵՄ անդամ բոլոր երկրներում գործող օպերատորների ծախսային պահանջները, հաշվի առնելով տնտեսական կարողությունների խիստ բազմազանությունն այդ միությունում, օրենքում ևս արտացոլված են: Մասնավորապես, օրենքն ասում է, եթե այս կամ այն երկրի օպերատորը կարող է բավարար ապացույցներ ներկայացնել, որ նշված սակագները չեն ծածկում իր ծախսերը, նրան բացառության կարգով կարող է տրվել որոշակի հավելավճարի հնարավորություն:

Ռոումինգային հավելավճարի բացառման մասին օրենքին կողմ քվեարկել են Եվրախորհրդարանի 665 պատգամավորներ: Օրենքին կային նաև դեմ հանդես եկողներ, ովքեր, մասնավորապես, նշում էին բջջային օպերատորների աշխատանքների եկամտաբերության անկման խնդիրը: Մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, օրենքն այդպիսի դեպքերի համար ունի խաղարկման հնարավորություն և նախապատվություն առավելապես տրվեց սպառողի իրավունքների պաշտպանությանը:

Նմանատիպ օրենք մշակելու անհրաժեշտությունը բխել է Եվրամիության ներքին զբոսաշրջությանը խոչընդոտող բջջային ծառայությունների թանկության խնդրից: Վիճակագրության համաձայն, ներեվրոպական զբոսաշրջային այցելություն կատարելուց հետո սպառողի հաշիվը երբեմն գերազանցում էր մի քանի հարյուր եվրոն: Այս խնդրի առկայությունը ստիպեց Եվրախորհրդարանին նման օրենք մշակել:

Հիշեցնենք, որ նմանատիպ մի նախագիծ օրերս ընդունվեց ԵԱՏՄ շրջանակում, ըստ որի  անդամ երկրների միջև բջջային օպերատորների ռոումինգ ծառայությունների արժեքը կկրճատվի մինչև յոթ անգամ: Համաձայն ՌԴ Հակամենաշնորհային դաշնային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևվի խոսքերի, նախագիծը կկիրառվի կամ 2017թ.-ից, կամ 2020թ.-ից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: