ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրբ Ծնունդ. Հիսուս ծնվեց, որ լինի մեզ հետ և կիսի մեր դժվարությունները

– Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ:
– Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Մեզի, Ձեզի Մեծ Ավետիս:

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Սա այն քիչ տոներից մեկն է, որը ոչ միայն գեղեցիկ է, ընտանեկան, այլև իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում. Քրիստոսի ծնունդով  «Աստված Իր շնորհը հայտնեց` որպես փրկության միջոց բոլոր մարդկանց» (Տիտ.Բ:11):

Հայ Առաքելական եկեղեցին երկու Աստվածահայտնության տոները՝ Քրիստոսի Ծունդը և Մկրտությունը տոնում է միասին: Այս տոները կոչվում են Աստվածահայտնության տոներ, քազնի  Սուրբ Կույսից ծնվելով՝ Քրիստոս երևաց որպես մարդ, իսկ Քրիստոսի Մկրտությամբ հայտնի դարձավ կուսածին մարդու` Հիսուսի Աստվածությունը: Քրիստոսին մկրտեց Հովհաննեսը և հենց այդ ժամանակ էլ անվանեց նրան Քրիստոս, որի մասին վկայեցին Հայրը, Սուրբ Հոգին և Հովհաննես Մկրտիչը, իսկ Հայր Աստված վկայեց. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17): Այդ նույն օրը հայտնվեց նաև Երրորդության խորհուրդը. Որդու մկրտությամբ, Հոր ձայնով և Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ:

Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը՝  դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոն պահոց շրջան է, որի ընթացքում մարդիկ ուտում են միայն բուսական ծագում ունեցող սնունդ: Իսկ հենց Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում երեկոյան Ճրագալույցի պատարագից հետո: Ճրագալույցը խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, որը մարդիկ պատարագից հետո տանում են իրենց տները՝ վառած մոմի տեսքով:

 Հունվարի 6-ին առավոտյան եկեղեցում կատարվում է Սուրբ Պատարագ, որից հետո իրականացվում է Ջրօրհնեք, ինչը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Հրաշագործ ջուրն այնուհետև՝ օրհնված Խաչով և Սրբալույս Մյուռոնով, բաժանվում է մարդկանց՝ բժշկելու հոգևոր և մարմնավոր ախտերը:

Սուրբ Ծնունդը տոնելը այնուհետև շարունակվում է ընտանիքներում՝ հավաքվելով սեղանի շուրջ և հիշելով, որ Հիսուս ծնվեց մեզ հետ լինելու,  մեր դժվարությունները կիսելու և մեղքերից մեզ ազատելու համար: Հիսուս եկավ, որպեսզի այս երկրի վրա ոչ ոք այլևս իրեն մոռացված ու լքված չզգա, որպեսզի ջերմացնի, լուսավորի մեր հոգիները, լցնի սիրով ու խաղաղությամբ:

Սուրբ Ծնունդը լոկ ուրախ ու գեղեցիկ տոն չէ, այլ այն հոգևոր վերածնունդի տոն է, օր, երբ Հիսուս ծնվում է մեր յուրաքանչյուրի սրտում՝ մաքրագործելով մեր հոգիները:

 

Թող որ Քրիստոսի սերը, զորությունը և խաղաղությունը լինի մեր սրտերում և ընտանիքներում: Շնորհավո′ր Սուրբ Ծնունդ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: