ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքերենը կարող է դառնալ ԵՄ-ի 25-րդ պաշտոնական լեզուն

Կիպրոսի հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի ջանքերով թուրքերենը կարող է դառնալ Եվրոպական Միության 25-րդ պաշտոնական լեզուն: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավարի մամլո խոսնակը: Ինչպես նշում է թուրքական Hurriyet Daily News-ը՝ հղում կատարելով Anadolu գործակալությանը, մամլո խոսնակն ընդգծել է, որ սա «ուշացած, բայց լավ քայլ է»:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ այս հայտարարությունները վկայում են Անաստասիադիսի և թուրքական համայնքի ղեկավար Մուստաֆա Աքինչիի միջև ընթացող բանակցությունների հաջող ընթացքի մասին: Գործընթացում ներգրավված որոշ պաշտոնյաներ անգամ հայտարարում են, որ մինչև տարվա վերջ կողմերը կարող են համաձայնագիր ստորագրել կղզու վերամիավորման մասին: «Եթե մենք համաձայնության գանք, թուրքերենը կդառնա միավորված դաշնության պաշտոնական լեզուներից մեկը», - ասել է Աքինչիի մամլո խոսնակը:

Վաղը կղզու երկու հատվածների ղեկավարներն աննախադեպ համատեղ ելույթ են ունենալու Դավոսում: Եվրոպացի պաշտոնյաների կարծիքով՝ համաձայնության գալու հնարավորությունը շատ մեծ է:

Ներկայումս եվրոպական կառույցներում պաշտոնապես հավասարազոր կերպով օգտագործվում են 24 լեզուներ: ԵՄ պաշտոնական մարմինների կողմից կայացվող բոլոր որոշումները թարգմանվում են բոլոր այդ լեզուներով: ԵՄ քաղաքացիներն իրավունք ունեն այս լեզուներից ցանկացածով դիմել ԵՄ մարմիններին, նշում է Комсомольская правда թերթը: Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի մակարդակով անցկացվող միջոցառումների ժամանակ մասնակիցների ելույթները թարգմանվում են բոլոր լեզուներով: Այնուամենայնիվ, չնայած հռչակված հավասարազորությանը՝ Եվրոպական միության ընդլայնմանը զուգահեռ ավելի հաճախ է նկատվում եվրոպական 3 լեզուների` գերմաներենի, ֆրանսերենի և անգլերենի առավել հաճախ կիրառությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: