ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ և Արևմուտքի համագործակցությունը նավթի գների կայունացման հարցում կրում է ժամանակավոր բնույթ

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ու ՌԴ միջև փետրվարին կայանալիք հնարավոր բանակցությունների մասին լուրերին, ինչի մասին նախօրեին խոսեց ՌԴ Էնեգետիկայի նախարարը, և որը շատ արագ հերքվեց ՕՊեԿ պատվիրակների կողմից, կարող են որոշակի «ստուգողական» նշանակություն տալ. նավթի հիմնական խաղացողներին, մինչ ոչ այնքան ցանկալի որոշման անցնելը, պետք էր հասկանալ, թե որքանով իրենց կողմից այդ, այսպես ասած, զոհաբերությունը դրական նշանակություն կունենար նավթի գների կայունացման վրա: Ոչ ցանկալի որոշում ասելով, իհարկե, ի նկատի ունեմ նավթի արդյունահանման քանակի նվազեցումը: Քայլ, որին նավթ արդյունահանող որոշ երկրներ համառորեն չէին ուզում գնալ: Գների երկօրյա վիճակագրությունը ցույց տվեց, որ նավթի շուկան դեռ «շնչում է» և պատրաստ է դրական փոփոխությունների:

Կարծում եմ, որ փետրվարին, այնուամենայնիվ, ՌԴ մասնակցությամբ կայանալիք նիստին կշոշափվի նավթի արդյունահանման սահմանափակման հարցը, և եթե անգամ չստացվի միանգամից պայմանավորվել, այդ բանակցությունների ֆոնին նավթի գները կսկսեն աճ գրանցել: Իհարկե, աճի դինամիկան ուղիղ համեմատական կլինի բանակցությունների ընթացքին, այնուամենայնիվ ճգնաժամային ֆոնը շուկայում կսկսի մեղմվել: Այստեղ, սակայն, պետք է հաշվի առնել նաև մեկ այլ խնդիր. նավթի գների վերջնական վերադարձը նախկին մակարդակների այնքան էլ արագ չի լինի, իսկ ողջ տարվա ընթացքում համաշխարհային շուկայում՝ ի դեմս հիմնական խաղացող-տնտեսությունների, նավթի գների անկման հետևանքները կմնան: Այս իմաստով, անկախ այն բանից, համաձայնություն կլինի, թե ոչ, 2016-ը կլինի նավթային ճգնաժամի հետևանքների տարի:

Ինչ վերաբերում է ՌԴ-Արևմուտք համագործակցությանն, ապա կարծում եմ չպետք է նավթի գների շուրջ բանակցությունների պատրաստակամությունը շփոթել գլոբալ «հաշտեցման» հետ: Այս առումով կարելի է պնդել, որ այսօր նավթի գների անկմամբ այդ երկրներին հասցված վնասները պարզապես դարձել են քաղաքական ամբիցիաների իրացման ճանապարհին ստեղծված արհեստական խոչընդոտներ, որոնք, միաժամանակ խնդիր են բոլոր կողմերի համար և բոլորի շահերից է դրանք արագ լուծելը: Գլոբալ հաշտեցման մասին դեռ վաղ է խոսել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որևէ երաշխիք չկա, որ  նավթի  արդյունահանման քանակի սահմանափակման հարցը կլինի ՕՊԵԿ փետրվարյան նստաշրջանի օրակարգում կամ առավել ևս կհաջողվի համաձայնություն ձեռք բերել տվյալ խնդրի շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: