ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերություն. տեղեկանք

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 12 երկրներ՝  ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Մալայզիան, Բրունեյը, Սինգապուրը և Վիետնամը, ստորագրել են Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման մասին համաձայնագիրը, որն անդամ-երկրների խորհրդարանները համաձայնագիրը պետք է վավերացնեն 2 տարվա ընթացքում: Այդ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ազատ առևտրի գոտի: Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունը կդառնա տարածաշրջանային խոշորագույն տնտեսական միություններից մեկը, որին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի մինչև 40%-ը:

Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերություն ստեղծելու մասին առաջարկությամբ 2003 թվականին հանդես էին եկել Նոր Զելանդիան, Սինգապուրը և Չիլին: 2005 թվականին նրանց միացավ նաև Բրունեյը,  և այս չորս երկրները ստորագրեցին կառույցի ստեղծման համաձայնագիր, որը ուժի մեջ մտավ 2006 թվականին: Սակայն կառույցը հաջորդ երկու տարիներին որևէ գործունեություն չի ծավալել: 2008 թվականի այդ գործընկերության նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած հետաքրքրության արդյունքում կառույցում ներգրավել ցանկացող երկրների թիվը նկատելիորեն ավելացավ: Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2010 թվականին: Կողմերը նախագծի վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել 2015 թվականի հոկտեմբերին:

Բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ այս նախագիծը, որը եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նախագահական օրակարգի գլխավոր կետերից մեկը, կոչված է փոխարինելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումին, որը Վաշինգտոնի կարծիքով ամերիկյան շահերն առաջ տանելու առումով այդքան էլ արդյունավետ չէ: ԱՄՆ-ն այս նախագծով ցանկանում է զսպել Չինաստանի ազդեցության աճը տարածաշրջանում. պատահական չէ, որ Չինաստանը չի ընդգրկվել բլոկում: «Երբ մեր ապրանքների սպառողների ավելի քան 95 տոկոսը բնակվում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս, մենք չենք կարող Չինաստանի նման երկրներին թողնել սահմանել համաշխարհային տնտեսության կանոններ: Այդ կանոնները պետք է որոշենք մենք՝ ամերիկյան ապրանքներով նոր շուկա բացելով», - 2015 թվականի հոկտեմբերին նշել էր ԱՄՆ-ի նախագահ Օբաման:

Չնայած տնտեսական առումով Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծումը Ռուսաստանի տնտեսական շահերի վրա լուրջ ազդեցություն չի ունենա, սակայն Ռուսաստանի համար ևս հետաքրքրություն ներկայացնող այս տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդում բնականաբար չի կարող դուր գալ Մոսկվային: Ամեն դեպքում, Մոսկվան դեռևս ձեռնպահ է մնում տարածաշրջանային այս միավորմանը գնահատականներ տալուց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: