Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերություն. տեղեկանք
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 12 երկրներ՝ ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Մալայզիան, Բրունեյը, Սինգապուրը և Վիետնամը, ստորագրել են Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման մասին համաձայնագիրը, որն անդամ-երկրների խորհրդարանները համաձայնագիրը պետք է վավերացնեն 2 տարվա ընթացքում: Այդ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ազատ առևտրի գոտի: Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունը կդառնա տարածաշրջանային խոշորագույն տնտեսական միություններից մեկը, որին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի մինչև 40%-ը:
Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերություն ստեղծելու մասին առաջարկությամբ 2003 թվականին հանդես էին եկել Նոր Զելանդիան, Սինգապուրը և Չիլին: 2005 թվականին նրանց միացավ նաև Բրունեյը, և այս չորս երկրները ստորագրեցին կառույցի ստեղծման համաձայնագիր, որը ուժի մեջ մտավ 2006 թվականին: Սակայն կառույցը հաջորդ երկու տարիներին որևէ գործունեություն չի ծավալել: 2008 թվականի այդ գործընկերության նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած հետաքրքրության արդյունքում կառույցում ներգրավել ցանկացող երկրների թիվը նկատելիորեն ավելացավ: Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2010 թվականին: Կողմերը նախագծի վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել 2015 թվականի հոկտեմբերին:
Բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ այս նախագիծը, որը եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նախագահական օրակարգի գլխավոր կետերից մեկը, կոչված է փոխարինելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումին, որը Վաշինգտոնի կարծիքով ամերիկյան շահերն առաջ տանելու առումով այդքան էլ արդյունավետ չէ: ԱՄՆ-ն այս նախագծով ցանկանում է զսպել Չինաստանի ազդեցության աճը տարածաշրջանում. պատահական չէ, որ Չինաստանը չի ընդգրկվել բլոկում: «Երբ մեր ապրանքների սպառողների ավելի քան 95 տոկոսը բնակվում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս, մենք չենք կարող Չինաստանի նման երկրներին թողնել սահմանել համաշխարհային տնտեսության կանոններ: Այդ կանոնները պետք է որոշենք մենք՝ ամերիկյան ապրանքներով նոր շուկա բացելով», - 2015 թվականի հոկտեմբերին նշել էր ԱՄՆ-ի նախագահ Օբաման:
Չնայած տնտեսական առումով Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծումը Ռուսաստանի տնտեսական շահերի վրա լուրջ ազդեցություն չի ունենա, սակայն Ռուսաստանի համար ևս հետաքրքրություն ներկայացնող այս տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդում բնականաբար չի կարող դուր գալ Մոսկվային: Ամեն դեպքում, Մոսկվան դեռևս ձեռնպահ է մնում տարածաշրջանային այս միավորմանը գնահատականներ տալուց:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ