ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սայքս-Պիկոյի պայմանագիրն այլևս կենսունա՞կ չէ

eda.admin.ch

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել է, որ Իրաքի Քրդստանի ապագա անկախությունն առավել կբարդացնի իրավիճակը 1916 թվականին Սայքս-Պիկոյի համաձայնագրով արհեստական սահմաններով բաժանված տարածաշրջանում: «Նոր պետությունների ձևավորումը կհանգեցնի միայն Սայքս-Պիկոյի համաձայնագրով ձևավորված արհեստական օրակարգի հետագա խորացմանը», - նշել է ԱԶԿ մամուլի խոսնակ Օմեր Չելիքը՝ մեկնաբանելով Իրաքի Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հայտարարությունն այն մասին, որ եկել է Իրաքի Քրդստանի անկախացման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահը: Չելիքի կարծիքով՝ պետք է ներկայումս աշխատել առկա սահմաններում էթնիկ տարբեր խմբերի խաղաղ գոյակցության և ինտեգրման ուղղությամբ, փոխանցում է Hurriyet Daily News-ը:

Նշենք, որ, վերջին շրջանում Բարզանին բազմիցս հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պետությունների միջև սահմանները պետք է վերագծել, քանի որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրն այլևս կենսունակ չէ: «Ներկայումս Մերձավոր Արևելքում արյունով գծվում են նոր սահմաններ», - նշել է Բարզանին «Ալ հայաթ» թերթին տված հարցազրույցի ժամանակ: Բրիտանական Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ Բարզանին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին Սայքս-Պիկոյի փոխարեն նոր համաձայնագիր մշակել, որով անկախ Քրդստանի ստեղծման հնարավորություն կտրվի: «Պետք է նոր համաձայնագիր ստորագրվի: Անտրամաբանական է շարունակել կամ կրկնել այն անհաջող փորձը, որն եղել է 100 տարվա ընթացքում և ոչնչի չի հասցրել», - նշել է Բարզանին:

Նշենք, որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը դեռևս չտապալված Օսմանյան կայսրության ասիական տիրույթների՝ առաջին հերթին արաբական նահանգների բաժանման մասին գաղտնի համաձայնագիր է, որը կնքվել է Լոնդոնում 1916 թվականի մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև (համաձայնագրի նախագիծը պատրաստել էին անգլիացի դիվանագետ Մարկ Սայքսը և ֆրանսիացի դիվանագետ Ժորժ Պիկոն՝ այստեղից էլ «Սայքս-Պիկո» անվանումը):

Պայմանագրի համաձայն՝ Անգլիան իր վերահսկողությունը հաստատեց Իրաքի և Հորդանանի, ինչպես նաև Հայֆայի նկատմամբ, իսկ Ֆրանսիան ստացավ Թուրքիայի հարավարևելյան շրջանները, հյուսիսային Իրաքը, Սիրիան և Լիբանանը: Պաղեստինում նախատեսվում էր միջազգային վերահսկողություն հաստատել: Հետագայում այս համաձայնագիրը հիմք հանդիսացավ Մերձավոր Արևելքում «ազգային պետությունների» ստեղծման համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: