ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի ֆենոմենն ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը` փրայմերիզը: Երեք նահանգներում (Այովա, Նյու Հեմփշիր, Հարավային Կարոլինա) տեղի  ունեցած հանրապետական թեկանծուների  ընտրությունների առաջին փուլի արդյունքում միլիարդատեր Դոնալդ Թրամփին արդեն հաջողվել է հաղթել երկու նահանգում` ձեռք բերելով 67 պատվիրակի ձայն (ընտրությունների առաջին փուլը հաղթելու և երկրորդ փուլում որպես հանրապետական թեկնածու առաջադրվելու  համար նրան անհրաժեշտ է ստանալ 1237 պատվիրակի ձայն):

Չնայած նրան, որ նախորդ շաբաթ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման ուղղակիորեն հայտարարեց, որ հավատում է ԱՄՆ քաղաքացիների ողջամտությանը և կարծում է, որ Թրամփը չի դառնա ԱՄՆ նախագահ, մինչ այսօր արված հարցումների արդյունքների համաձայն՝ Թրամփը շարունակում է մնալ ընտրությունների համար պայքարող հանրապետական թեկնածուների շարքում հիմնական ֆավորիտը:

Ի՞նչ է խոսում Թրամփի ֆոնոմենը ԱՄՆ ներաքաղաքական տրամադրությունների մասին և ինչի՞ հաշվին է հաջողվում քաղաքականության հետ որևէ ուղղակի առնչություն չունեցող գործարարին, ինչպես նաև «շոումենին» նվաճել ԱՄՆ բնակիչների համակրանքը:

Թրամփի նման հաջողությունը բացատրելու համար հարկ է անդրադառնալ ԱՄՆ-ում ներկայումս իշխող ներքաղաքական տրամադրություններին, մասնավորապես ԱՄՆ բնակչության հիմնական մտայնություններին, ներկայիս իշխանության դեմ տածած բացասական հույզերին: Դրանց շարքում անհրաժեշտ է առանձնացնել  երեք հիմնական գործոն, որոնք մինչ օրս Դոնալդ Թրամփին հաջողվել է օգտագործել ի շահ իրեն :

Առաջին.  ԱՄՆ-ում շարունակվում են աճել հակամիգրացիոն տրամադրությունները: ԱՄՆ բնակիչները շարունակ բողոքում են իշխող համակարգի կողմից ապօրինի միգրանտներին տրվող առավելություններից:  Ինչպես նրանք են փաստում, «միգրանտները ստանում են ամեն ինչ, իսկ իրենք` ոչինչ»: Այս առումով պատահական չէ, որ Թրամփի ընտրական քարոզարշավի հիմնական թեզերի շարքում է ապօրինի միգրանտների դեմ պայքարը:

Երկրոդ.  Թրամփին աջակցողների շարքում են այսպես կոչված «լուռ մեծամասնությունը» (silent majority), ովքեր բողոքում են «հակառակ խտրականությունից» (reverse discrimination): Նրանք ներկայացնում են ԱՄՆ սպիտակամորթ բնակիչներին, ովքեր հակված են մտածել, որ «սևամորթների պատճառով սեփական երկրում իրենց դեմ խտրականություն է կիրառվում»:

Երրորդ. Թրամփին աջակոցողների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահն ունակ չէ իր երկիրը պաշտպանել արտաքին վտանգներից, մասնավորապես՝ ահաբեկիչների հնարավոր հարձակումներից: Այս առումով հատկանշական է, որ իր քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը որպես գործիք օգտագործում է կրոնական խտրականությունը: Վերջինս բազմիցս  հանդես է եկել այնպիսի առաջարկներով, ինչպես օրինակ՝ երկրում մեծացնել գործող մզիկիթների վրա հսկողությունը, ստեղծել մուսուլման ամերիկացիների տվյալների բազա` նրանց հսկողության տակ պահելու համար, ինչպես նաև սահմանել ժամանակավոր արգելք՝ երկիր մահմեդականների մուտքը թույլ չտալու համար:

Ուստի, եթե փորձենք ամփոփել, ապա պետք է փաստենք, որ Թրամփի հաջողության հիմնական գրավականն այսպես կոչված մերժողական էլեկտորատն է (negative vote):  Նրան մինչև օրս հաջողվել է հօգուտ իրեն օգտագործել հանրային շրջանակներում առկա բացասական տրամադրությունները: Սակայն, նրա կողմից առաջարկվող լուծումները հիմնականում հինված են ոչ կառուցողական գործիքակազմի վրա, ինչն իր մեջ արտահայտում է նաև կրոնական, ռասայական այլ խմբերի դեմ ուղղված խտրականության դրսևորումներ:  Սա փաստ է, որն ինքնին արդեն մտածելու տեղիք  է տալիս...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: