ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կտա ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետ պայմանավորվածությունը

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը ցնծում են ձեռք բերված գործարքի առիթով: Մինչդեռ հարց է ծագում, թե իրականում ինչ տվեց այս համաձայնությունը ԵՄ-ին, և արդյոք մեծ է ուրախության առիթը:

Մեծ Բրիտանիան ամրագրեց, ոչ չի ընդգրկվելու ԵՄ առավել սերտ ինտեգրման թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ծրագրերում, ինքնուրույն է կառավարելու տնտեսական մի շարք հարցեր և իրեն իրավունք է վերապահելու համաձայնել կամ մերժել ԵՄ-ի կողմից ընդունված որոշումները:

Հիմնական նպատակը, որ հետապնդում էր Մեծ Բրիտանիան, ԵՄ-ին պատած և դեռ խորացող արժութային ու միգրացիոն «վիրուսներից» իրեն պաշտպանելն, առկա և դեռ սպասվող խնդիրներից իրեն հեռու պահելն էր: Կարելի է արձանագրել, որ վարչապետ Քեմերոնին հաջողվեց մեծամասամբ հասնել դրան:

Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում ԵՄ-ն: Այսօր ԵՄ-ի համար կարևորագույն խնդիրն, առաջին հերթին, քաղաքական էր՝ իր հեղինակությունը: Հունական, ուկրաինական, այնուհետև սիրիական ճգնաժամերից ու միգրացիոն խնդիրներիներից ԵՄ-ի միջազգային հեղինակությունը մեծ վնասներ է կրել և այսօր, առավել քան երբևէ, սկսել են խոսել ԵՄ արժեզրկման, թուլացման, դեմքը կորցնելու, ինչու չէ՝ նաև հնարավոր փլուզման մասին։ Այդ իրավիճակում իր անդամներից մեկին կորցնելը կարող էր լինել այն կայծը, որից հետո գործընթացը կդառնար անդառնալի, և ԵՄ-ն՝ որպես միջազգային միասնական դերակատար, աստիճանաբար դուրս կմնար քաղաքական դիսկուրսից:

Այս առումով պաշտոնական Բրյուսելն արեց ամեն ինչ՝ նման իրավիճակ թույլ չտալու համար և հնարավորություն ընձեռեց Բրիտանիային գրավոր ամրագրել ԵՄ հետագա ինտեգրմանն իր չմասնակցելն ու ներկայիս միգրացիոն ճգնաժամում ԵՄ-ին չօգնելը: Բայց արդյո՞ք սա հերթական մակերեսային լուծում չէ, որի միակ նպատակն առկա խնդիրներն արտաքուստ կոծկելն է:

Դժվար է ասել, որ ԵՄ-ի մյուս երկրներից որևէ մեկն այնքան կշիռ կամ ազդեցություն ունի, որ հավակնի Մեծ Բրիտանիայի հետ հավասար կարգավիճակ ունենալ: Սակայն, դրա հետ մեկտեղ, չի բացառվում, որ միգրացիոն ճգնաժամի հետևանքները կրող և Գերմանիայի մոտեցումները չկիսող երկրները նույնպես իրենց ուժերի ներածին չափով կփորձեն վերապահումներ կորզել Բրյուսելից: Կկարողանա՞ արդյոք ԵՄ-ն կանխել այս նկրտումները և ի՞նչ գին կունենա այս գործարքն իրականում:

Ստեղծված իրավիճակն ավելի շատ դանդաղ ազդեցության ռումբի է նման, որը գնալով մեծ պոտենցիալ է կուտակում և մի օր կարող է կործանարար ազդեցություն ունենալ ԵՄ-ի համար՝ անդրադառնալով նաև նրա բոլոր գործընկերների վրա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: