ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Օսկար 2016»-ի սպիտակամորթ հաղթողներն ու սևամորթ հաղորդավարը

www.northjersey.com

Հոլիվուդում անցկացված ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողության ամենանշանավոր և երկար սպասված պահը թերևս Լենարդո դի Կապրիոյի հաղթանակն էր: Սիրված դերասանն արժանացել է այս մրցանակին «Փրկվածը» ֆիլմում իր դերակատարման համար, որտեղ նա կերտել էր Հյու Գլասի կերպարը, ում ընկեր որսորդները լքել են նրան, ինչի արդյունքում Հյուն ստիպված է եղել միայնակ պայքարել արջի դեմ և բազմաթիվ վնասվածքներ ստանալ: Մի կերպ փրկվելով արջի ճիրաններից՝ Հյուն որոշում է հետ վերադառնալ իր ընտանիք և վրեժ լուծել իր դավաճան ընկերներից:

Իր առաջին «Օսկարը» ստանալուց հետո շնորհակալական ելույթում Դի Կապրիոն հիմնականում խոսել է գլոբալ տաքացման դեմ պայքարելու կարևորության մասին: Նա ընգծել է այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում ամեն պահի կլիմայական կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, ինչն ամենավտանգավոր խնդիրներից է, որի հետ մարդկությունը երբևէ բախվել է: Դի Կապրիոն կոչ է արել բոլորին հնարավորինս արագ միասնական կերպով այս խնդրին լուծում տալ:

Ուշագրավն այն էր, որ այս տարի Կինոակադեմիան շնորհակալական ելույթների համար հատուկ ժամանակ էր սահմանել` մինչև 45 վայրկյան, որի նպատակը միջոցառման ժամանակը խնայելն էր: «Օսկարի» մրցանակակիրներին այլևս թույլ չեն տա մրցանակը ստանալուց հետո երկար-բարակ ճառեր ասել:

Այս տարվա մրցանակաբաշխությունը նաև հիշարժան է դարձել նրանով, որ Օսկարի հավակնորդների թվում չկային սևամորթ կինոգործիչների անուններ: Մրցանակաբաշխության «մասնակից» միակ սևամորթը հաղորդավար Քրիս Ռոքն էր, ով պատվավոր առաքելությունը ստանձնում է արդեն երկրորդ անգամ: Ռոքի կատակները հիմնականում կապված են եղել կինոարտադրությունում սևամորթների և սպիտակամորթների իրավահահավասարության հետ:

Բացառապես «սպիտակ» «Օսկարի» շուրջ բռնկված սկանդալից հետո ամերիկացի սևամորթ երգիծաբանը ստիպված էր եղել նորից գրել իր մենախոսությունը, որպեսզի այն հավելի սրամիտ արտահայտություններ սպիտակամորթ հավակնորդների և վիրավորված աֆրոամերիկացիների մասին:

Իր գլխավոր խոսքը կատակերգուն ավարտել է՝ լրջորեն ընդգծելով. «Մենք ցանկանում ենք պարզապես հնարավորություն ունենալ: Մենք ցանկանում ենք, որ սևամորթ դերասանները ունենան հավասար հնարավորություն»:

Ստորև ներկայացնենք «Օսկարի» բոլոր հաղթողներին՝

Լավագույն դերասան – Լեոնարդո դի Կապրիո/ «Փրկվածը»

Լավագույն դերասանուհի –  Բրի Լարսոն / «Սենյակը»

Լավագույն ֆիլմ – «Ուշադրության կենտրոնում»

Լավագույն ռեժիսոր – Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու / «Փրկվածը»

Լավագույն սցենար – Թոմաս Մակքարթի, Ջոշ Սինգեր / «Ուշադրության կենտրոնում»

Լավագույն անիմացիոն ֆիլմ – «Գլուխկոտրուկ»

Լավագույն օտարալեզու ֆիլմ – «Սաուլի որդին»

Լավագույն կոմպոզիտոր – Էնիո Մորիկոնե / «Զզվելի ութնյակը»

Լավագույն երգ – «Writing’s On The Wall» /«007. Սպեկտր»

Երկրորդ պլանի լավագույն դերասան- Մարկ Ռայլենս / «Հետախուզական կամուրջ»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Ալիսիա Վիկանդեր/« Դանիացի աղջիկը»

Լավագույն վավերագրական ֆիլմ – «Էմի»

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ – «Արջի պատմությունը»

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ – «Աղջիկը գետում. ներման գինը»

Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ – «Կակազողը»

Լավագույն մոնտաժ – «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը»

Լավագույն օպերատորական աշխատանք – Էմանուել Լյուբեցկի / «Փրկվածը»

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: