Դոհայի հանդիպման արդյունքը սպասելի էր
Իրականում այն, որ Դոհայում «ՕՊԵԿ երկրներ – Իրան + ՌԴ» ձևաչափով հանդիպման ընթացքում նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ որևէ վերջնական պայմանավորվածություն չէր լինելու, կանխատեսելի էր այն պահից ի վեր, երբ Իրանը հայտարարեց հանդիպմանը չմասնակցելու և այդպիսով տվյալ նախաձեռնությանն իր անհամաձայնության մասին: Ապրիլի 17-ին կայացած հանդիպումը, պարզապես, եկավ ևս մեկ անգամ փաստելու, որ նավթի արդյունահանման շուրջ ստեղծված լարվածությունն արդեն դուրս է եկել տնտեսական շրջանակներից՝ դառնալով քաղաքական խնդիր:
Իրականում Դոհայի հանդիպման կուլիսներում ընթացող գործողությունները, որոնք հիմնականում կենտրոնացված էին Իրանի և Սաուդյան Արաբիայի շուրջ, խաչաձևվված բնույթ ունեն: Մասնավորապես, Իրանը, դեռևս տարեսկզբից հետզհետե ձերբազատվելով արևմտյան սանկցիաներից, ի սկզբանե ներկայացրեց իր դիրքորոշումը՝ նավթի արդյունահանման ծավալները հասցնել առնվազն մինչ սանկցիաները եղած մակարդակ ամեն գնով: Իրանի պաշտոնական այդ դիրքորոշմանը հաջորդեց ՌԴ, Վենեսուելա, Սաուդյան Արաբիա, Քաթար քառյակի փետրվարյան պատրաստակամություն-կոչը՝ սառեցնել նավթի արդյունահանման ծավալները՝ շուկայում գերառաջարկի հետևանքները մեղմելու համար: Հասկանալի է, որ կոչն ուներ հասցեատեր՝ ի դեմս Իրանի: Մյուս կողմից հասկանալի է նաև, որ վերջինիս կողմից սա, ըստ էության դիտարկվեց, որպես հերթական սահմանափակում՝ դեռ նախորդներից լիովին չազատված: Արդյունքում ստեղծվեց մի արհեստական իրավիճակ, որտեղ Իրանը դարձավ շուկայի կարգավորման հնարավորություն ունեցող և այն «դիտավորյալ» չկիրառող երկիր: Այս առումով Իրանի դիրքորոշմամբ պայմանավորված, Դոհայում նավթի արդյունահանման ծավալների սառեցման պատրաստակամությունից հրաժարված Սաուդյան Արաբիան նախաձեռնում է արդեն քաղաքական խաղ՝ «մեզնից ով կհաղթի սկզբունքով»: Եթե հաշվի առնենք տարեսկզբից մինչ օրս Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչող հայտարարությունները, թե պատրաստ է սառեցնել նավթի արդյունահանումը թեկուզ առանց մյուս երկրների համաձայնության (կարծում ենք հատուկ չնշելով բայց և չբացառելով Իրանը), ապա տվյալ պարագայում Իրանի վարքագիծն ավելի ազնիվ կարելի է գնահատել:
Ինչ վերաբերում է այս ամենից բխող շուկայական հետևանքներին, ապա այսօր արդեն բորսաներում ընթանում են նավթի գինը 40 դոլար/բարելի սահմաններում պահպանելուն ուղղված գործընթացները, իսկ ոսկու համաշխարհային գները գրանցել են աճ՝ անվտանգ ակտիվների պահանջարկի աճին զուգահեռ: Նավթի գների անկման, այնուամենայնիվ, կարելի է սպասել, սակայն հազիվ թե այն լինի շատ կտրուկ՝ ՕՊԵԿ երկրների կողմից ևս մեկ պայմանավորվածությանմբ պայմանավորված: Խոսքը գնում է նավթի արդյունահանման ծավալների հարցը բազմակողմանիորեն քննարկելու ժամկետները երակաձգելուն և հունիսին ևս մեկ հանդիպում անցկացնելուն:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ