ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պանամայի փաստաթղթեր. Ալիևները շարունակում են «զարմացնել»

occrp.org

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) տեղեկություններ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի սեփականության մասին: 

Ալիևի դուստրերը` Արզուն և Լեյլան, ապրում են Լոնդոնի կենտրոնում 26 մլն դոլար արժեցող բնակարանում: Բնակարանը ձեռք է բերվել  2006 թվականի սեպտեմբերին բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության միջոցով:

Ալիևի ընտանիքի օֆշորային ընկերությունների հետ կապերը բնավ նորություն չեն ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ միջազգային հանրության համար: Պանամական իրավաբանական ընկերության տեղեկատվության արտահոսքն ընդամենը բացահայտեց Ալիևի կլանի օֆշորային կայսրության մասին նոր մանրամասներ և ոչ ավելին: Այսպես, հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը գաղտնի ընկերություններ ունի օֆշորային գոտում, որոնց միջոցով ղեկավարում է Լոնդոնում անշարժ գույքը և այլ ակտիվներ: Նշվում է, որ ընդհանուր առմամբ, հաջողվել է բացահայտել, որ Ալիևների ընտանիքն ամբողջ աշխարհում ավելի քան 140 մլն դոլարի անշարժ գույք ունի՝ Լոնդոնում, Դուբայում, Մոսկվայում, չեխական Կառլովի Վարի քաղաքում և այլն:

Ինչ վերաբերում է Ալիևի ընտանիքի օֆշորային գործունեության շահույթ ապահովող մասին, ապա պանամագեյթսի արդյունքում պարզվել է, որ 2005 թվականի Ալիևն Ադրբեջանում ոսկու 6 հանքերի շահագործման իրավունքը տվել է բրիտանական ընկերության և երեք օֆշորների, սակայն, իրականում, հանքերը դարձել են Ալիևի ընտանիքի սեփականությունը: 2003 թվականին Ալիևն ու իր կինը՝ Մեհրիբանը, բրիտանական Վիրջինյան կղզիներում ձեռք են բերում Rosamund International Ltd ընկերությունը: 2008 թվականին Ալիևի դուստրերը՝ 19-ամյա Արզուն և 23-ամյա Լեյլան ձեռք են բերել Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները:

Այս կապակցությամբ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային ճակատն արդեն դիմել է երկրի գլխավոր դատախազին՝ կոչ անելով հետաքննություն սկսել Պանամայի փաստաթղթերում Ադրբեջանին վերաբերող տյալների ուղղությամբ և հասարակությանը տեղեկացնել դրա արդյունքերի մասին: Սակայն սպասել, որ Ադրբեջանում նման հետաքննություն կսկսվի, իհարկե չարժե: Չնայած Բաքվում արդեն հայտարարել են, որ ադրբեջանական օրենքները նախագահի երեխաներին չեն արգելում առևտրային ընկերություններ ունենալ, սակայն հետաքննության արդյունքում կհաստատվի Ալիևների օֆշորային գործունեության առնվազն մեկ անօրինական կողմը՝ հարկերից խուսափելը, ինչը նույնիսկ Ադրբեջանի նման ավտորիտար երկրում համարվում է հանցանք:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: