ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինական բանակի կառավարման համակարգը փոփոխվում է. ի՞նչ խնդիր է հետապնդում Պեկինը

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Չինաստանի նախագահը դարձավ միավորված մարտական կենտրոնի գերագույն հրամանատար: Մինչդեռ այս երկրում նախկինում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն չի եղել:

Նշենք, որ ՉԺՀ նախագահը հանդիսանում է նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ, իսկ այժմ՝ նաև գլխավոր հրամանատար: ՉԺՀ նախկին նախագահներն այս պաշտոնի պատասխանատվությունը դնում էին պրոֆեսիոնալ զինվորականների վրա, իսկ այժմ, փաստորեն, մեկ մարդ իր ձեռքերում կկենտրոնացնի զորքերի գերագույն հրամանատարությունը:

Ո՞րն է նման որոշման պատճառը:

Ինքը՝ նախագահ Սի Ծինփինն, այս փոփոխության անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ ամեն ինչ պետք է անել մարտական գործողությունների ղեկավարման ունակությունը բարելավելու համար, ընդ որում՝ որպես չափորոշիչ պետք է ծառայի պատերազմներում կռվելու և հաղթելու ունակությունը:

Նշենք, որ ՉԺՀ բանակաշինության  ոլորտում նկատվում է զինված ուժերի կառավարում մեկ կենտրոնից: Մինչև 2020թ. նախատեսվում է ստեղծել կենտրոնական հրամանատարություն, որին կենթարկվեն Ժողովրդական-ազատագրական բանակի (ԺԱԲ) բոլոր զինված ուժերը, այսինքն՝ ցամաքային զորքերը, ռազմավարական միջուկային ուժերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը: Նախատեսվում է նաև 2,3մլն թվաքանակ ունեցող ԺԱԲ-ը կրճատել 300 հազարով, իսկ տնտեսված միջոցներն ուղղել ռազմավարական միջուկային ուժերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի արդիականացմանը, ինչպես նաև մեծ ռազմական օկրուգները յոթից կդառնան չորս: Բացի այդ, նախագահ Սին մտադիր է ԺԱԲ գլխավոր վարչությունները, այսինքն՝ շտաբը, սպառազինությունների, թիկունքի և քաղաքական վարչությունները դարձնել ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի կառուցվածքային բաղադրիչներ:

Նման փոփոխության պատճառը կապված է մարտավարության փոփոխության հետ: Եթե նախկինում ԺԱԲ-ի համար մոդել էր հանդիսանում խորհրդային բանակը, իսկ նպատակն էլ Չինաստանը ներխուժումից պաշտպանելն էր, ապա այժմ այլ խնդիր է դրվում. վերափոխել բանակը՝ դարձնելով այն ժամանակակից ռազմական մեքենա, որն ունակ լինի իր ուժը պրոյեկտել Չինաստանի սահմաններից բավականին հեռու, օրինակ՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Այսինքն՝ չինական բանակը նմանվում է ամերիկյան զինված ուժերին: Պեկինը բանակային վերափոխումների անհրաժեշտությունը գիտակցեց 1991թ. Ծոցի պատերազմից հետո, երբ ամերիկյան ուժերի կոորդինացված գործողությունները հանգեցրին Սադդամ Հուսեյնի բանակի լիակատար պարտությանը:

Ամերիկացիների այս հաջողությունը բացատրվում է նրանով, որ 1986թ. ԱՄՆ-ում ընդունվեց հատուկ օրենք, որով վերջ է դրվում զինված ուժերի տեսակների միջև մրցակցությանը: Այդ ժամանակ անձնակազմի թվաքանակը նվազեցվում է, իսկ ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի և ծովային հետևազորի հրամանատարության լիազորությունները՝ կրճատվում: Շրջանառության մեջ է դրվում «միացյալ գործողություններ» եզրույթը: Սա հրամանատարներին հնարավորություն է տալիս ճիշտ ժամանակին մոբիլիզացնել ռազմաօդային, ռազմածովային ուժերի կամ այլ զորքերի ցանկացած զորամասերը պահանջված պահին:

Չինացիները լավ ուսումնասիրել են ամերիկյան փորձը, և դրա տարրերն էլ իրենց արտացոլումն են գտել ՉԺՀ ժողովրդական-ազատագրական բանակի բարեփոխումներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: