ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նազարբաևը վախենում է ուկրաինական սցենարի՞ց

Ցույց Ատիրաուում, www.uralskweek.kz

Ապրիլի վերջին-մայիսի սկզբին Ղազախստանի արևմուտքում և հարավում,  մասնավորապես՝ Ատիրաու, Ակտոբե, Սեմեյ, Կըզըլօրդա քաղաքներում, չարտոնված ցույցերի ալիք անցավ՝ «Օտարերկրացիներին հող չենք տա» կարգախոսի ներքո: Առիթը մարտի վերջին ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևի հաղորդումն էր այն մասին, որ կառավարությունը մտադիր է հուլիսի 1-ից աճուրդով վաճառքի հանել գյուղատնտեսական նշանակության հողերը, ինչպես նաև Հողային օրենսգրքում արված փոփոխությունները, որոնք թույլատրում են օտարերկրացիներին գյուղատնտեսական հող վարձակալել ոչ թե 10 տարով, ինչպես առաջ էր, այլ՝ 25:

Ցուցարարներին անհանգստացնում է այն, որ այս ամենը կհանգեցնի հարևան Չինաստանի ձեռներեցների կողմից իրենց տարածքների գնմանը: Պետական մարմինների ներկայացուցիչների ուշացած պարզաբանումներն այն մասին, թե հողային բարեփոխումը Ղազախստանի անվտանգության և ինքնորոշման համար ոչ մի սպառնալիք չի ներկայացնում, չհանգստացրեցին ցուցարարներին: Շատերի կարծիքով, ցույցերի պատճառը ոչ միայն հողային բարեփոխումն է, այլև Ղազախստանում տնտեսական վիճակի վատթարացումը:

Նշենք, որ Ղազախստանի նման մի երկրում, որտեղ դեռ խորհրդային ժամանակներից իշխանության գլուխ է կանգնած Նուրսուլթան Նազարբաևը, նման ցույցերը շատ հազվադեպ են: Այս երկրում, որտեղ բնակվում են 130 ազգերի և ազգությունների ներկայացուցիչներ, ղեկավարության կողմից ամեն ինչ արվում է, որ լինի համերաշխություն, միասնություն և խաղաղություն:

Նազարբաևը, լինելով շատ հմուտ քաղաքական գործիչ և զգալով, որ բնակչության «համբերության բաժակը կարող է լցվել», շատ արագ արձագանքեց ցույցերին: Նա իսկույն հայտարարեց, որ խոսքը չի գնում օտարերկրացիներին հող վաճառելու մասին և դադարեցրեց արդեն ընդունված և ուժի մեջ մտած օրենքի գործողությունը: «Մեզ հարկավոր չեն այնպիսի օրենքներ, որոնք ժողովրդին դուր չեն գալիս: Սակայն հարկ է նաև բացատրել, որ եթե այդ օրենքի չեղարկումը պահպանվի, գյուղատնտեսության վիճակը կարող է վատանալ», - ասել է ՂՀ նախագահը:

Երկրի ղեկավարը մեղադրել է կառավարությանը, որ բնակչությանը հանրամատչելի կերպով բացատրություն չի տրվել նոր բարեփոխումների մասին: Նա քննադատել է կառավարության անդամներին, որոնք «փախչում են լրագրողներից, չեն ցանկանում պատասխանել տարրական հարցերի»:

 Արդյունքում հողային բարեփոխումը Ղազախստանում հետաձգվեց մինչև 2017թ., իսկ իրենց պաշտոններից զրկվեցին ազգային էկոնոմիկայի նախարարը և փոխնախարարը, գյուղնախարարին էլ հայտարարվեց ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին:

Ղազախստանի նախագահը հստակորեն հայտարարեց, որ Ղազախստանում թույլ չի տա «ուկրաինական սցենարի» կրկնություն և նախազգուշացրեց, որ իշխանությունները կոշտ միջոցներ կձեռնարկեն կարգուկանոնը խախտողների նկատմամբ: «Ղազախստանցիները չեն ցանկանում ուկրաինական իրադարձությունների կրկնությունը Ղազախստանում: Ես դա գիտեմ: Թող բոլորը լսեն, ովքեր ցանկանում են դա այստեղ բերել. մենք ամենակոշտ միջոցները ձեռք կառնենք: Սա իմացեք, որ հետո չասեք, թե ես չեմ նախազգուշացրել», - ասել է Նազարբաևը:

Վերլուծաբանների կարծիքով, հողային բարեփոխումը միայն առիթ էին, որ բնակչությունն արտահայտի իր մեջ վաղուց արդեն կուտակված դժգոհությունը: Տնտեսական և սոցիալական վիճակի վրա ազդել են նավթի գների նվազումը, ազգային արժույթի՝ թենգեի 45%-ով անկումը դոլարի նկատմամբ:

Նշենք, որ վերջին տարվա ընթացքում Ղազախստանում տեղի է ունեցել թենգեի երեք ուժեղ արժեզրկում, մեքենաշինության մեջ անկումը կազմել է 30%, մանրածախ առևտրում՝ 6%, սպասվում է, որ 2016թ. երկրում ՀՆԱ աճ չի լինի:

Արդեն լուրեր են տարածվել, որ մայիսի 21-ին սպասվում է համաղազախստանյան ցույց հողային հացի վերաբերյալ: Այս կապակցությամբ ուժային կառույցները բերման են ենթարկում ակտիվիստներին, իրականացնում ձերբակալություններ և խուզարկություններ: Իշխանությունները վախենում են անկարգություններից և նրանից, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ The Washington Post թերթը մի վերլուծական հոդված էր տպագրել, որտեղ զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայի և Ղազախստանի միջև, սակայն լռության մատնել ԱՄՆ ակտիվացման փաստը Ղազախստանի հարևան Ղրղզստանում: Բանն այն է, որ 2015թ. ապրիլի վերջին Բիշկեկ էր ժամանել մի կասկածելի բեռ, որը վերլուծաբաններն անվանեցին «լրտեսական» և կարծիք հայտնեցին, որ դիվանագիտական խողովակով ժամանած այդ բեռը կօգտագործվի Ղրղզստանում, Ղազախստանում, հավանաբար նաև Տաջիկստանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով՝ զուգահեռ անցկացնելով պետական հեղաշրջման ժամանակ Կիև ժամանած գաղտնի բեռի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: