ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս ճիշտ նիհարել կամ գիրանալ. պատասխանում է մասնագետը

Ամռանն ընդառաջ բոլորը ցանկանում են գեղեցիկ կառուցվածք ունենալ: Արագ և ճիշտ նիհարելու կամ, անհրաժեշտության դեպքում, գիրանալու, ճիշտ սննդակարգի մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Gold's Gym և Action Fitness մարզասրահների անհատական ֆիթնես մարզիչ Վլադ Խառատյանի հետ:


- Ավելորդ քաշից կարճ ժամանակում ազատվելն իսկապես շատ տարածված և արդիական խնդիր է՝ հատկապես երբ մոտենում է ամառըՍակայն շատ հաճախ պատահում է այնպես, որ մարդկանց մոտ ոչ միայն չի ստացվում որոշ չափով նիհարել, այլ միևնույն ժամանակ առաջանում են առողջական որոշ խնդիրներԻ՞նչ խորհուրդ կտայիք, ինչպե՞ս պետք է վարվել այս դեպքում:

- Խորհուրդ  կտամ ուղղակի ճիշտ մոտեցում ցույց տան այդ խնդրին, այսինքն՝ դիմել մասնագետի, ով իրենց կօգնի  մասնագիտական գիտելիքներով՝ խնդրին ավելի արագ ու ճիշտ լուծում տալու համար: Չնայած նրան, որ  սննդակարգերը տարբեր են տարբեր օրգանիզմների համար և մասնագետն է նշանակումներ անում, այնուամենայնիվ, ընդհանուր  առմամբ, պետք է շատ ջուր օգտագործել, հաճախ սնվել և օգտագործել բանջարեղեններով և սպիտակուցներով հարուստ սննդամթերք:  Բացի ճիշտ սննդակարգից խորհուրդ  կտամ նաև մարզասրահ հաճախել՝  ակտիվ ու ինտենսիվ մարզումներ կազմակերպելու նպատակով, ինչն էլ, իր հերթին,  կհանգեցնի քաշի արագ իջեցմանը:  

- Այսպիսի ռեժիմով շարժվելու դեպքում քանի՞ օրվա ընթացքում է հնարավոր ավելորդ քաշից ազատվելը:  

- Նիհարելու պրոցեսում արդյունքը պետք է տեսնել ամեն օր: Այսինքն, եթե ճիշտ մոտեցում կա, պետք է ամեն օր արդյունք տեսնել:  Կախված օրգանիզմից՝ ամսվա մեջ հնարավոր է մինչև 12 կգ քաշի կորուստ:    

- Իհարկե, չնայած նրան, որ մեծամասնության համար կարևոր հոգսը մարմնի ավելորդ զանգվածից ազատվելն է, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց համար գոյություն ունի հակառակ խնդիրը` գիրանալ: Այս դեպքում ի՞նչ խորհուրդ կտայիք:  

- Այս դեպքում նույնպես գործընթացը կախված է օրգանիզմից: Կան օրգանիզմներ, որոնցում մետաբոլիզմը շատ արագ է տեղի ունենում, այդ իսկ պատճառով բավականաչափ քաշ հավաքելը հնարավոր չի լինում: Խորհուրդ կտամ ուղղակի սննդակարգը կարգավորել, սնվել ճիշտ, այսինքն՝ օգտագործել ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ սննդամթերք և միաժամանակ մարզվել, որպեսզի մկանային մասսա հավաքվի, այլ ոչ թե յուղային շերտ: Այսինքն՝  պետք է գիրանալ մկաններով, ոչ թե յուղային շերտ կուտակելով: Խորհուրդ կտայի նաև անվճար սեմինարների հաճախել ՝ և՛ մարզումների և՛ սննդակարգի մասին անվճար տեղեկություն ստանալու համար:  

 Իսկ օրվա մեջ քանի՞ անգամ է պետք սնվել:

-    Օրվա մեջ կարելի է սնվել 4-6 անգամ: Սակայն սնունդ ասելով հասկանում ենք քիչ քանակությամբ սննդամթերք օրգանիզմ ներմուծելը: Այսինքն 1 խնձոր օգտագործելը կարող է համարվել սննդամթերքի մի մաս: Պետք է հաճախ ուտել, որ նյութափոխանակությունն արագանա, եթե նյութափոխանակությունն արագ ընթացավ, քաշ գցելու և քաշ հավաքելու գործընթացն արագ կընթանա: Պետք է հաճախ սնվել,  բայց քիչ քանակությամբ, որպեսզի ստամոքսը փոքրանա: Այսինքն՝ նիհարելու դեպքում սնվում ենք այնպես, որ չկշտանանք, այլ ուղղակի  օրգանիզմն անհրաժեշտ սննդամթերքով ապահովենք:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: