Վերջին զանգն աշխարհի տարբեր անկյուններում
Այսօր՝ մայիսի 27-ին, Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցներում հնչում է Վերջին զանգը: Ինչպես գիտենք, մեր շրջանավարտները, որպես կանոն, շատ վաղ են սկսում պատրաստվել այդ գեղեցիկ առիթին, առավոտյան դպրոցներում ներկայացնում են իրենց ավարտական հանդես-ծրագրերը, իսկ երեկոյան որևէ միջոցառում են կազմակերպում՝ նշելու կյանքի այդ փուլի ավարտն ու հրաժեշտ տալու ուսուցիչներին, դասընկերներին…
Սակայն, միևնույն ժամանակ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են նշում այս նույն տոնը այլ երկրներում: Վերջին զանգին նվիրված ի՞նչ յուրահատուկ միջացառումներ են կազմակերպում այլ երկրներում և սովորաբար ի՞նչ տեսք են այդ օրն ունենում օտարերկրյա շրջանավարտները:
Եվ այսպես, սկսենք Եվրոպական երկրներից: Ֆրանսիայում ավարտական երեկույթներ անցկացնել ընդունված չէ, քանի որ ավագ դասարաններում աշակերտներն ամեն տարի փոխվում են: Սակայն, որոշ դպրոցներում վերջին զանգից հարյուր օր առաջ կարելի է բաց թողնել դասերն ու մի լավ տոնակատարություն կազմակերպել: Իսկ ահա Շվեդիայում, օրինակ, տոնակատարությունը սկսվում է հենց վաղ առավոտից: Շրջանավարտները նախաճաշելիս պարտադիր խմում են շամպայն և համտեսնում ելակ: Բոլորը կրում են սպիտակ գլխարկներ, որոնց վրա իրենց մտերիմները ցանկության դեպքում ստորագրում են: Դպրոցից դուրս գալուց հետո գլխակները բոլորով միասին նետում են օդ: Նորվեգիայում Վերջին զանգի համար անհրաժեշտ է պատրաստել զվարճալի կոստյումներ և հանդերձանքներ: Մայիսի մեկի գիշերը համադասարանցիները գրություններ են թողնում կոստյումների վրա: Արարողակարգի հաջորդ մասը «մկրտությունն» է: Հատուկ վայրում բոլոր շրջանավարտներն իրենց կողմից պատրաստված խմիչքներ պետք է տանեն և խմեն «կնքահոր» հետ: Դպրոցի ավարտական տոնակատարությունը սկսվում է քաղաքի կենտրոնում և տևում է 17 օր: Լեհաստանում Վերջին զանգ հասկացություն գոյություն չունի: Այստեղ տոնում են stodniowka: Դա յուրատեսակ պարահանդես է, որ շրջանավարտները կազմակերպում են դպրոցն ավարտելուց ուղիղ 100 օր առաջ: ուշագրավ է, որ պարահանդեսի առաջին պարը սկսում են դպրոցի տնօրենն ու շրջանավարտներից մեկը: Շոտլանդիայում ևս Վերջին զանգը չեն նշում, քանի որ շրջանավարտների մեծ մասն այստեղ, որպես կանոն, տապալում են ավարտական քննությունները: Սակայն, ովքեր չեն ցանկանում զրկել իրենց զվարճանքից, տարբեր երեկույթներ են կազմակերպում:
Այժմ անցում կատարենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այստեղ Վերջին զանգի արարողությունը շատ լուրջ բնույթ է կրում: Պատանի տղաները պարտադիր վարձակալում են նոր ու թանկարժեք կոստյումներ և լիմուզինններ, իսկ աղջիկները հագնում են միմիայն երեկոյան զգեստներ: Տոնակատարությանը խստիվ արգելվում է ալկոհոլային ցանկացած խմիչք: Կուբայում Վերջին զանգը կարելի է պաշտոնական արարողություն համարել: Տնօրենը հանձնում է ավարտական վկայականները և ճառեր է կարդում: Պաշտոնական մասից հետո շրջանավարտները գնում են լողափ և զվարճանում մինչ առավոտ:
Իսկ ահա Չինաստանում արդեն ամեն ինչ այլ է: Վերջին զանգի տոնակատարություններից հետո չինացիները ստիպված են լինում երկար ժամանակ մաքրել իրենց քաղաքները, քանի որ այնտեղ ընդունված է Վերջին զանգի օրը պատուհանից նետել ցանկացած բան, ինչը կհիշեցնի դպրոցը`տետրեր, գրքեր և այլն:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերջին զանգը լինում է նոյեմբեր ամսին: Այնտեղ ընդունված է ներկա լինել արարողությանը բոլոր բարեկամներով ու կրել հիմնականում էթնիկ հագուստներ:
Դե ինչ, շնորհավորում ենք մեր հայ և աշխարհի բոլոր մյուս շրջանավարտներին՝ մաղթելով նրանց կյանքի նոր՝ էլ ավելի գեղեցիկ ու հարուստ շրջափուլ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ