ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է դարձել Օռլանդոյի հրաձիգի վերջին հաղորդագրությունների բովանդակությունը

twitter\@All_Journalists

Օռլանդոյի գիշերային  գիշերային ակումբի վրա հարձակման ընթացքում հրաձիգը հասցրել է Facebook-ում տեղադրել մի քանի հաղորդագրություն, որոնցում պատմել է իր հայացքների մասին։ Այս մասին Fox News-ին պատմել է ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ռոն Ջոնսոնը։

29-ամյա կասկածյալ Օմար Մատինը հավատարմության երդում էր տվել ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին և կարծիք հայտնել, որ «իսկական մուսուլմանները երբեք չեն բռնում Արևմուտքի կեղտոտ ուղիները»։

«Դուք սպանում եք անմեղ կանանց ու երեխաների՝ իրականացնելով ավիահարվածներ… Փորձեք վրեժ լուծել ԴԱԻՇ-ից»,- գրել է նա սոցցանցում։ Նա նաև սպառնացել է մոտ ժամանակներս ԱՄՆ տարածքում խմբավորման հարձակումներով։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի աղբյուրը հայտնել է, որ Մատինն ակումբից 16 հեռախոսազանգ է կատարել, զանգեր ստացողների նկատմամբ մոնիտորինգ է անցկացվում։ Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը 5 օգտահաշիվ է ունեցել Facebook-ում։ Իշխանություններն ընկերությունից տվյալներ են խնդրել կասկածյալի ակտիվության վերաբերյալ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: