ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երբ գնդակը Մխիթարյանի մոտ է, մրցակցի պաշտպանությունը հայտնվում է խուճապի մեջ. Թոմ Ջոնս

facebook.com/manchesterunited

Հենրիխ Մխիթարյանը չափազանց տաղանդավոր է։ Անհամբերությամբ եմ սպասում նրա ելույթներին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, հայտնում  է sport.news.am-ը՝ հղում կատարելով  «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին։

Այս մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում աշխատած Թոմ Ջոնսը։ Անգլիացի մասնագետը կարծիք է հայտնել Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Մխիթարյանին առաջին անգամ տեսել եմ Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Դրանից հետո Վարդան Մինասյանին ասացի, որ նրան պետք է տանել ազգային հավաքական։ Հենրիխը միանգամից լավ տպավորություն թողեց իր բնավորության և անգլերենի իմացության շնորհիվ։

Երբ գնդակը Մխիթարյանի մոտ է, մրցակցի պաշտպանությունը հայտնվում է խուճապի մեջ։ Եթե պաշտպանները «նետվում» են նրա վրա, Հենրիխի համար բարդ չէ շրջանցել նրանց և վտանգավոր պահ ստեղծել արագության ու տեխնիկայի շնորհիվ։ Մխիթարյանից միշտ վտանգի սպառնալիք կա, իսկ մրցակիցներին, իհարկե, դուր չի գալիս նրա համարձակ խաղաոճը։

Հայաստանի հավաքականը երբեք չի մասնակցել մեծ մրցաշարերի եզրափակիչ փուլերին, սակայն նախորդ ընտրական փուլերում նրանք հասան հաջողության։ Երբ մենք աշխատում էինք Հայաստանում, փորձում էինք փոխել խաղացողների մտածելակերպը և նրանց սովորեցնել հարձակողական ֆուտբոլ՝ պրեսինգի բաղադրիչներով։

«Բորուսիայում» խաղալու տարիներին Մխիթարյանը դարձավ հայ երկրպագուների կուռքը։ «Մանչեսթեր Յունայթեդը» մի քիչ այլ մակարդակ է փոքր երկրի ֆուտբոլիստի համար, սակայն կարծում եմ, որ նրա մոտ կստացվի։ Հենրիխը չափազանց տաղանդավոր է։ Անհամբերությամբ եմ սպասում նրա ելույթներին մանչեսթերցիների կազմում»,- Թոմ Ջոնսի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: