ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

52%-43%. Քլինթոնն առաջ է անցել Թրամփից

eonline.com

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով գերազանցում Է նախընտրական արշավում իր հանրապետական մրցակցին՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփին: Այդ մասին վկայում են համազգային վերջին հարցման՝ օգոստոսի 1-ին հրապարակված արդյունքները, որը CNN հեռուստաալիքն է անցկացրել:

Համաձայն դրանց՝ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների մոտ 52 տոկոսը, իսկ Դոնալդ Թրամփի օգտին՝ մոտ 43 տոկոսը։ Դեմոկրատների թեկնածուին հաջողվել է էապես բարելավել իր վարկանիշը կուսակցության համագումարից հետո, որի ժամանակ Քլինթոնի աջակցությամբ հանդես եկան հայտնի քաղաքական գործիչներ և աստղեր։

Ըստ Washington Post-ի՝  Քլինթոնին սատարող աստղերի և հայտնիների թվում են Բեյոնսեն, Սթինգը, Սթիվեն Սփիլբերգը, Մերիլ Սթրիփը, Ռոբերտ Դե Նիրոն, Ջեյն Ֆոնդան, Լեդի Գագան, Ջորջ և Ամալ Քլունիները, Լեոնարդո դի Կապրիոն, Թոմ Հենքսը, Քեթի Փերրին և այլք:

Հիլարին նաև առավելություն ունի կին ընտրողների, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցողների և LGBT-ի համայնքի շրջանում:

Մինչդեռ Դոնալդ Թրամփի «աստղերի» ցուցակը շատ ավելի սուղ է: Դրա կազմում են Ժան Կլոդ Վան Դամը, Թեդ Նուջենթը, Լու Ֆերինյոն, Քեյթլին Ջենները և այլ պակաս հայտնի դեմքեր:
Թրամփը մեծ հույսեր է կապում արդյունաբերական Արևմուտքի հետ՝ Փենսիլվանիայից Օհայո, Միչիգանից՝ Վիսկոնսին:

Ուշագրավ է, որ նախորդ հարցման արդյունքներով, որը կրկին CNN-ն էր անցկացրել մեկ շաբաթ առաջ, ժողովրդականության ցուցանիշով առաջատարը հենց Թրամփն Էր: Նրան աջակցում Էր հարցվածների 48 տոկոսը, իսկ Քլինթոնին՝ 45:

Սակայն Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարից անմիջապես հետո, «Ըստ երևույթին ավելացել Է այն ամերիկացիների թիվը, ովքեր կարծում են, որ Քլինթոնի քաղաքական հայացքները կօգնեն երկիրը ճիշտ հունով տանելու»:

Հարցվածների մեծամասնությունն այս անգամ հայտարարել Է, որ պատրաստ Է Քլինթոնին ձայն տալ ոչ թե ի հակակշիռ Թրամփի, այլ զուտ այն պատճառով, որ իրենք իսկապես սատարում են ԱՄՆ նախկին պետքարտուղարի հայացքները:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: