ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

50 դոլար/բարելը դարձել է յուրօրինակ հոգեբանական գին «սև ոսկու» համար

Աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ նավթի գնային տատանումները: Չնայած այդ ֆոնին լարվածությունը մի փոքր նվազել է, այնուամենայնիվ, «սև ոսկու» գինը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության արդի գերակա խնդիրներից մեկը: Իսկ ահա այն, որ նավթի գնային վեկտորի կտրուկ անկումն ու դրանով պայմանավորված լարվածությունն այսօր անհամեմատ վերահսկելիի շրջանակներում են, պայմանավորված է շուկայի կարգավորիչների նպատակաուղղված աշխատանքներով: Ինչի՞ մասին է խոսքը:

Վաղ անցյալի իրողություն չէ, երբ նավթի գինը հասնում էր 20 դոլար/բարելի շեմին: Նավթային գնանկումից առաջացած բացասական հետևանքները զգալի էին ոչ միայն նավթ արդյունահանող երկրների համար: Տարվա առաջին կիսամյակի ավարտին իրավիճակը փոքր-ինչ «պահողի դերում» հանդես եկավ ՕՊԵԿ անդամ-երկրների սպասվող հանդիպումը, որից ակնկալիքները, ցավոք, չիրականացան. նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը հնարավոր չեղավ հասնել անդամ երկրների բարի կամքի դրսևորմամբ: Բացի այդ, նավթային շուկան երկար ժամանակ Իրանի մուտքի առաջացրած շոկի մեջ էր. հաշվի առնելով շուկայում նավթի առաջարկի հսկայական ծավալները՝ իրանական նավթի ավելացումն իրավամբ կարելի է շուկայի համար համարել լրացուցիչ շոկ: Հենց այդ ժամանակ էր, երբ շուկայի ակտիվ խաղացողների՝ գնանշողների կողմից քննարկման դաշտ նետվեց մոտեցումը, որ շուկայի կարգավորման համար անհրաժեշտ է ունենալ ոչ պակաս գին, քան 50 դոլար/բարելն է: Այս կարգավորիչների միջոցով փորձ էր արվում ստուգել շուկայի արձագանքները՝ նավթի այդ գին ունենալու պարագայում:  ԱՄՆ-ից նավթի արդյունահանման ծավալների կրճատման ու սեպտեմբերի վերջին Ալժիրում ՕՊԵԿ անդամ-երկրների նոր հանդիպման մասին լուրերը նպաստեցին նավթի գների բարձրացմանը: Եվ ահա, տևական ժամանակ է, որ «սև ոսկու» գինը տատանվում է այդ շրջակայքում:

Ընդհանուր առմամբ, կարելի է 50 դոլար/բարելն անվանել հոգեբանական շեմ, որը, փորձագետների պնդմամբ, հնարավոր կլինի պահպանել միմիայն արտադրողների կողմից ալժիրյան սպասվող հանդիպման մասին հիշեցումներով: Հասկանալի է, որ նավթի համաշխարհային այն առաջարկի պարագայում, որ կա այսօր, 50 դոլարի շեմը պահպանելը կարճաժամկետ խնդիր է: Նավթի բարձր գների պահպանման մյուս՝ ավելի կայուն երաշխիքը շարունակում է մնալ արդյունահանվող ծավալների կրճատման շուրջ ՕՊԵԿ անդամ-երկրների միջև համաձայնության ձեռքբերումը: Հակառակ պարագայում, սեպտեմբերին, չունենալով այդ համաձայնությունը, նավթի համաշխարհային շուկան կբախվի երկրորդ խոշորագույն գնային ճգնաժամի հետ, որն առաջինից խիստ կլինի:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: